Չեխովի փ.1-ին նրբանցք, 11 տուն

Աստղիկ ուսումնական կենտրոնը բացվել է 2017 թվականին։

2-ից 14 տարեկան երեխաներին տրվում են հետեւյալ ծառայությունները․

  • Արվեստի խմբակ 
  • Հոգեբանի խմբակ 
  • Անհատական պարապմունքներ Հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, վարքային թերապիստի
  • Պատրաստվում ենք դպրոցին հոգեբանի հետ ծրագիր ։
  • Դասապատրաստում 1-4 դասարանի երեխաների համար։
  • Լեզուների ուսուցմում (անգլերեն, ռուսերեն խմբային և ահատական պարապմունքներ):
  • Նկարչություն
  • Տիկնիկագործություն
  • Փայլերով, ներկերով կտավների նկարչություն
  • Ծեփագործություն
  • Կավագործություն
  • Տեքստիլ նկարչություն
  • Արվեստի խմբակ
  • Բատիկա

Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոնը աշխատում է երկուշաբթիից շաբաթ ժամը 8-ից մինչև 5-ը։

Լոգոպեդի ծառայություն

  • Խոսքի զարգացման հապաղում
  • Խոսքի ընդհանուր թերզարգացում
  • Ընթերցանության, գրելու խանգարում
  • Թլվատություն, ռնգախոսություն
  • Կակազություն, անխոսություն

Varduhi-Hovsepyan-Astghik-usumnakan-kentron-hoonch.jpeg

Հոգեբանի աշխատանքը երեխաների և դեռահասների հետ ուղղված է նրանց հոգեբանական առողջության պահպանմանը, զարգացման առանձնահատկությունների բացահայտմանը և աջակցությանը դժվարին փուլերում։ Յուրաքանչյուր երեխա և դեռահաս ունենում է իր յուրահատուկ հոգեբանական կարիքները, և մասնագետի նպատակը նրանց բնականոն զարգացմանն ու ինքնաճանաչմանն աջակցելն է։

Հիմնական ուղղությունները․

  • Զարգացման առանձնահատկություններ – խոսքի, մտավոր, սոցիալական և էմոցիոնալ զարգացման գնահատում ու աջակցություն։
  • Վարքագծային դժվարություններ – ագրեսիա, բարկության վերահսկում, հակասոցիալական վարք։
  • Զգացմունքային խնդիրներ – վախեր, անհանգստություն, սթրես, դեպրեսիվ դրսևորումներ։
  • Ուսուցման դժվարություններ – ուշադրության պակաս, հիշողության և կենտրոնացման խնդիրներ, դպրոցական հարմարվողականություն։
  • Ընտանեկան և միջանձնային հարաբերություններ – ծնողների հետ կոնֆլիկտներ, եղբայր-քույրերի հարաբերություններ, ընկերական շրջապատում հարմարվելու խնդիրներ։
  • Դեռահասության հոգեբանական դժվարություններ – ինքնության որոնում, ինքնագնահատականի անկում, ապագայի անորոշության հետ կապված վախեր։

Աշխատանքային մեթոդներ և գործիքներ

  • Խաղաթերապիա և արտ-թերապիայի մեթոդներ (նկարչություն, հեքիաթ, ավազի թերապիա, կավաթերապիա)։
  • Անհատական և խմբային խորհրդատվություն։
  • Ծնողական խորհրդատվություն՝ արդյունավետ դաստիարակչական մոտեցումների համար։
  • Սոցիալ-հոգեբանական հմտությունների զարգացում՝ հաղորդակցություն, ինքնավստահություն, սթրեսի կառավարում։
  • Հոգեբանի աջակցությունը օգնում է երեխային և դեռահասին հաղթահարել ներքին դժվարությունները, զարգացնել իր ուժեղ կողմերը և գտնել սեփական տեղը շրջապատող աշխարհում։

Astghik-usumnakan-kentron-Varduhi-Hovsepyan-hoonch.jpeg

Կավագործություն մեծերի և փոքրերի համար։

Կավը ունի բուժական, հանգստացնող հատկություն։ Այն օգնում է ազատվել սթրեսից, հաղթահարել բարդ հոգեվիճակները, զարգացնում է զգայական հատկություններ` մատների մանր մկանները, մոտորիկան։

Կավագործությունը ստեղծագործական և թերապևտիկ գործընթաց է, որը․

  • Զարգացնում է մոտորիկան ու կոորդինացիան
  • Խթանում է երևակայությունը և կենտրոնացումը
  • Նվազեցնում է սթրեսը
  • Օգնում է արտահայտել զգացմունքները
  • Բարձրացնում է ինքնավստահությունը։

Varduhi-Hovsepyan-Astghik-kentron-tiknik-hoonch.jpeg

Տիկնիկագործությունը կիրառական արվեստի մի տեսակ է, որի պատմությունը ծնունդ է առնում հեթանոսական ժամանակներից։ Տիկնիկը պատկերում է մարդուն և իրականացնում տարբեր դերեր, այդ իսկ պատճառով հանդես է գալիս որպես երեխայի գործընկեր։ 

Տիկնիկներ պատրաստելը ոչ միայն զվարճալի է, այլ նաև խթանում է երեխայի զգայարանների, մտքի ու երևակայության զարգացմանը։ 

Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոնը իրականացնում է տիկնիկագործության դասընթացներ, որը հնարավորություն է ընձեռում երեխաներին ստեղծել գույնզգույն տիկնիկներ և իրենց իսկ ստեղծած կերպարներով բեմադրել տիկնիկային ներկայացումներ։ Երեխաները հնարավորություն են ստանում անցնել զարգացման մի նոր փուլ, քանի որ տիկնիկներով խաղը կատարում է լուրջ սոցիալական և հոգեբանական գործառույթ՝ մարմնավորելով և ձևավորելով որոշակի իդեալ, ելք տալով թաքնված հույզերին:

Astghik-usumnakan-kentron-hoonch-Varduhi-Hovsepyan1.jpeg

Նկարչությունը գույների աշխարհ է, ինչպես նաև արվեստի ամենահին և ամենատարածված տեսակներից մեկը, որի միջոցով նկարիչները դիտորդին և պատմությանն են փոխանցում աշխարհի մասին իրենց տեսլականը:

Այսպիսով, նկարչությունը կերպարվեստի առանձին և շատ սիրված ճյուղ է, որում տեսողական և երևակայական պատկերները գույների միջոցով փոխանցում են մակերեսներին՝ նույնիսկ քարին: Նկարչությունը օգտվում է գույնի, ուրվագծերի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի համաձուլվածքի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։

Astghik-usumnakan-kentron-Varduhi-Hovsepyan-hoonch2.jpeg

Նկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն, ստեղծում է մարդու և բնության, առարկաների ու պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ՝ օգտագործելով նկարչության լայն հնարավորությունները և ունակությունները։ Նկարչական ստեղծագործությունը բաղկացած է հիմքից (կտավ, փայտ, թուղթ, ստվարաթուղթ, քար, ապակի, մետաղ, կտոր և այլն), որը սովորաբար ծածկվում է հիմնաշերտով։ Գեղանկարչության արտահայտչական հնարավորությունները և կատարման տեխնիկայի յուրահատկությունները կախված են ներկանյութերի հատկություններից,վրձիններից։

Astghik-usumnakan-kentron-hoonch-Varduhi-Hovsepyan.jpeg

«Դեպի դպրոց» ծրագիր 

«Դեպի դպրոց» ծրագիրն ուղղված է 5-6 տարեկան երեխաների դպրոցական պատրաստվածության ամրապնդմանը՝ հոգատար, խաղային և զարգացմանը նպաստող միջավայրում։

Ինչ է տալիս մեր ծրագիրը․

  • Հայերեն գրագիտության նախապատրաստում՝ տառաճանաչություն, խոսքի զարգացում
  • Մաթեմատիկական մտածողության խթանում՝ թվերի ճանաչում, տրամաբանական խաղեր
  • Ուշադրության, հիշողության և մտածողության զարգացում
  • Նստակեցության և խմբում աշխատելու հմտությունների ձևավորում
  • Սոցիալական հմտությունների զարգացում՝ շփում, ինքնարտահայտում, կարգապահություն

 

Կենտրոնի մեթոդները՝

  • Խաղային ուսուցում
  • Արտթերապևտիկ և կոգնիտիվ վարժություններ
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի

Varduhi-Hovsepyan-Astghik-usumnakan-kentron-hoonch1.jpeg

1~4 դասարանների դասապատրաստում` ներառյալ բոլոր առարկաները։ Աշակերտները գտնվում են ապահով և ուսումնառատ միջավայրում։ Անհատական մոտեցում ամեն աշակերտի, մոտիվացիա, սեր դեպի ուսումը։ Դասերն իրականացվում են նոր չափորոշիչներին համապատասխան, մեթոդիկայով և մոտեցմամբ։

Լեզուներից ուսումնառվում են`

  • անգլերեն
  • ռուսերեն
  • ֆրանսերեն

Astghik-usumnakan-kentron-Varduhi-Hovsepyan-hoonch1.jpg

Կատարվում են նաև առարկայական առանձին պարապմունքներ։ Գործում է անգլերենի և ռուսերենի առանձին խմբակներ, առանձին ծրագրերով և մեթոդներով, որտեղ երեխաները սովորում են լեզուները և՛ գրավոր, և՛ բանավոր փուլերով։ Ծրագիրը կազմված է տարբեր տարիքային երեխաների համար։ Խմբերը կազմված են մինչ 5 աշակերտից, որը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ։

Կենտրոնի խմբակները երեխաներին հնարավորություն են տալիս բացահայտելու իրենց շրջապատող գունեղ աշխարհը արվեստի միջոցով։

Կենտրոնը տրամադրում է 1 անվճար դաս, որպեսզի փոքրիկները նախնական ծանոթանան, տեսնեն միջավայրը, դասընթացի պրոցեսը և նոր կայացնեն որոշում։

 

Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոնի հիմնադիր տնօրենն է լոգոպեդ, հատուկ մանկավարժ, վարքային թերապիստ Վարդուհի Հովսեփյանը, ով նաև «Աստղախաղ» զարգացնող խաղերի և «Երեխայի անկյուն» ամսագրի, «Արի խաղանք» մայրիկ ձեռնարկի հեղինակն է։

Varduhi-Hovsepyan-Astghik-kentron-tiknik-hoonch10.jpeg

Վարդուհի Հովսեփյանի մասնագիտական ուղին՝

  • 2000-2003թ․ առաջին հենակետային բժշկական քոլեջ գերազանց
  • 2003-2009 Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ նեռարական կրթություն ֆակուլտետ (լոգոպեդ, օկիգոֆրենո մանկավարժ որակավորման)՝ Մագիստրոսի աստիճան։

 

Վերապատրաստում 

  • «Աֆազիա ունեցող անձանց խոսքի վերականգնում»։
  • Պարաշարժողական և նկարչական արթերապիայի տեխնիկականներ։
  • «ABT կիրառական վարքային վերլուծություն» (վարքային թերապիստի որակավորում)
  • INTOFF Armenia contemporary Models of parenting psychological and pedagogical strategies, Femili interaction and state regulation in child upbring. Վիեննա 2015

Պարգևատրումներ

  • ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
  • Շնորհակալագիր մատաղ սերնդի դաստիարակության գործում

 

Հասցեն՝ Չեխովի փ.1-ին նրբանցք, 11 տուն

Հեռ․ +374 43 96 92 97, +374 55 96 92 97

Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
Չեխովի փ.1-ին նրբանցք, 11 տուն