Խոսքեր, որոնք պետք է ասել երեխաներին պարբերաբար, ամեն օր, ու ամենակարևորը՝ անկեղծ․․․
- Ես քեզ սիրում եմ
- Ես քեզ լսում եմ
- Ես հպարտանում եմ քեզնով
- Դու շատ կարևոր ես իմ համար
- Ես քո հետ եմ, ինչ էլ լինի, ինչ էլ անես
- Դու կարող ես դա անել
- Ներիր ինձ
- Մի վախեցիր լինել այնպիսի, ինչպիսին կաս
- Ուրախ եմ, որ հենց քո մայրին/հայրիկն եմ
- Ես քեզ հասկանում եմ
- Ես քեզ հավատում եմ
- Դու շատ խելացի ես, ապրես
- Դու շատ անվախ ես, միարժամանակ զգույշ, ապրես
- Իմ համար կարևոր է, ինչ տեսք ունես, ինչ տեսք ունի քո սենյակը
- Մենք ԹԻՄ ենք, մենք միասին են, ու մենք կարող ենք
- Ես սիրում եմ, երբ դու ժպտում ես, հապա ժպտա
- Շնորհակալ եմ, որ դու արեցիր․․․․ (նշել այդ օրվա արած լավ արարքները)
- Ես սիրում եմ իմանալ քո հաղթանակների մասին
- Քո հետ ավելի ուրախ է
- Կարոտել եմ քեզ
- Դու միշտ կարող ես ինձ ճիշտն ասել, եթե անգամ սխալ ես, կամ վախենում ես։ Ես միշտ քո հետ եմ
- Եթե անգամ ես շատ եմ բարկանում քո արարքների վրա, միևնույն է, ես քեզ շա՜տ եմ սիրում
- Ես երբեք չեմ բարկանա քո սխալների վրա։ Մենք կարող ենք միասին գտնել լուծումներ ու սովորել, որպիսի հետագայում քիչ սխալվենք
- Սխալները մեր ուսուցիչներն են
- Սխալը հասկանալը, ուղղելը հաղթանակ է
- Մի վախեցիր սխալվելուց, վախեցիր սխալներդ կրկնելուց
- Դժվարությունները մարդուն հղկելու համար են, կարևորը դրանք ճիշտ գնահատելն ու հաղթահարելն է
- Ցանկացած դժվարություն փորձություն է, որը դու կարող ես հաղթել
- Եթե չես գտնում լուծում, ես քո հետ եմ / մենք քո հետ ենք
- Միասին ուժեղ ենք, միասին կարող ենք, հիշիր․․․
Ու եթե անգամ այդ երեխան 30 տարեկան է ))
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
2026-ի ԹՈՓ 10 ամենապահանջված ֆրիլանս մասնագիտությունները- Անուշ Ափիկյան
- 2026-02-27 08:42:00
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026