• 28 մարտ, 2024
     Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ, կոսմետոլոգ

    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ, կոսմետոլոգ

    - Բարև Ձեզ սիրելի Քրիստինե։ Դուք սիրում եք պարգևել գեղեցկություն, շտկել որոշակի թերություններ մազածածկույթի հետ կապված՝ ավելացնելով կամ վերացնելով ))) Կմանրամասնեք, ինչո՞ւ ընտրեցիք Էլոսը, ինչով եք զբաղվել մինչև դա։

    - Սկսեմ սկզբից, էլոսի ոլորտում ունեմ աշխատանքային 4-5 տարվա փորձ։  Մինչև դա զբաղվել եմ այլ մասնագիտությամբ, եղել եմ լրագրող, հետո բախտի բերմամբ, թե պատահմամբ, ես միշտ այդպես եմ նշում, քանի որ չեմ փոշմանել երբ ընտրեցի այս ուղին, սկսեցի զբաղվել մազահեռացմամբ, ավելի կոնկրետ, ձեռք բերեցինք էլոս ապարատը և սկսեցի գործունեությունը ծավալել այդ ուղղությամբ։ 
    Արդեն 4-5 տարի զբաղվում եմ էլոս մազահեռացմամբ, ունեմ բավականին մեծ փորձ, գիտելիքներ, և անկեղծ ասած, չեմ թաքցնում իմ գիտելիքները, և սիրով կիսվում եմ ամենայն մանրուքներով։ 
    Քրիստինե Փանոսյան, էլոս էպիլացիա, մասնագետ- Էլոս տարբերակը ինչքանով է արդյունքվետ։ Ինչո՞ւ նախապատվությունը տանք հենց այս տարբերակին։
    - Մազահեռացման տարբերակները շատ են, և ամեն տարի ավելանում են։ Ինչու եմ էլոսով զբաղվում, որովհետև համեմատած այլ տարբերակների հետ, այն ամենաանվտանգն է, քանի որ ազդում է միայն ենթամաշկի վրա, կոնկրետ մազարմատի վրա, և ենթադրենք, եթե հաճախորդի մոտ կան չարորակ գոյացություններ, այն մինիմալ քիչ ազդեցություն կարող է ունենալ նման դեպքերում։ Նաև եթե տվյալ հատվածում չկա մազարմատ, այն ոչ մի այլ ֆունկցիա չի կատարում, մաշկին ոչ մի վնաս չի հասցնում։ 

    - Ինչպես պատրաստվել առաջին այցին։
    - Առաջին անգամ պետք է պրոցեդուրային գալ սափրած վիճակում։ Դրանից հետո մազերը գալիս են մոտ մեկ ու կես ամիս հետո և գրեթե սափրելու կարիք չի լինում։

    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ
    - Քանի այցից է արդյունքը երևում, և ինչ պարբերականությամբ է պետք այցելել պրոցեդուրային։
    - Կա կարծիք, որ պետք է այցելել 8-10 անգամ, սակայն ստույգ չափորոշիչ չկա, քանի որ կախված օրգանիզմից և մազից, կարող է պետք լինել 3, կամ 5, կամ 10 այցեր, եթե կան հորմոնային խնդիրներ, կամ հաճախորդները վիտամիններ են ընդունում, կարող է ավելի շատ այցերի անհրաժեշտություն լինի։ 
    Սովորաբար էլոս կատարվում է 21-30 օրը մեկ, լավագույն տարբերակը անհատապես նշում է մասնագետը։
    Սակայն եթե լսեք մասնագետին, և եթե նա որոշում է, որ պետք է այցելեք ամիսը մեկ, ապա լսեք նրան, քանի որ եթե ցուցումները անեք, կստանաք լավագույն արդյունք։ Եթե այցելեք ինչպես ձեզ հարմար է, մազահեռացումը կարող եք անգամ տարիներով անել, և անհրաժեշտ արդյունքը այդպես էլ չունենաք։ 
    - Եթե որևէ փուլում, օրինակ 3-4 այցից հետո, հաճախորդը ստիպված դադարեցնում է այցելել, մազերը կվերականգնվե՞ն։ 
    - Երբ էպիլացիա չեք անում, որոշ ժամանակ անց քիչ քանակությամբ մազեր կլինեն, և եթե այդ մազերից ազատվելու համար ածելիով սափրեք, բնականաբար մազերը կշատանան, սկզբնականի նման չի լինի, բայց որոշ քանակով մազերը կառաջանան։ Նման դեպքերում ավելի ցանկալի է ոսկով հեռացնել մազերը, ոչ թե ածելիով։ Ցանկալի է չընդհատել ))

    - Եթե տարիներ շարունակ մազահեռացումը կատարվել է ոսկի միջոցով, էլոսի այցելելու համար, որքան պետք է սպասել, կամ ինչ պետք է անել։
    - Եթե մազերը քչացել են, բնականաբար ավելի քիչ պրոցեդուրաներ պետք կլինի։ Եթե մազերը գալիս են 10 օր հետո, ապա հաճախորդը կարող է ոսկ անելուց 10 օր հետո գալ էլոսի։ Եթե շտապ չի, կարող է սպասել 1 ամիս, որպիսի բոլոր մազերը գան։ Այդ ժամանակ երկար մազերը ածելիով սափրում ենք և կատարում էլոս մազահեռացումը։ 

    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ
    կ կարելի է կատարել էլոս մազահեռացում։
    - Հղիության ժամանակ հիմնական խնդիրը ցավի հետ է կապված։ Եթե հղիին ցավ պատճառենք, կարող է կծկումներ առաջանա, և դրա հետևանքը այնքան էլ ցանկալի չլինի։ 
    Բայց ես ունեցել եմ հղի հաճախորդներ, որոնք մասնագիտությամբ գինեկոլոգ են, և այդ ժամանակ այրման աստիճանը շատ բարձր չեմ դրել, բայց ոչ էլ շատ ցածր, և ոչ մի խնդիր չի առաջացել, երեխաները ծնվել են առողջ, և ես անձամբ տեսել եմ նրանց )) 

    - Իսկ կերակրման ժամանակ։
    - Նույնն էլ կերակրման ժամանակ։ Իմ նշած գինեկոլոգ կանայք այցելել են նաև կերակրման ընթացքում, և ոչ մի խնդիր չի առաջացել։ 

    - Իսկ ցիկլի ժամանակ։
    - Կա թյուր կարծիք, որ չի կարելի կատարել մազահեռացում ցիկլի ժամանակ, բայց իրականում ոչ մի խնդիր չկա, պարզապես օրգանիզմը ավելի զգայուն է լինում։ Եթե դուք ցավադիմացկուն եք, չեք նյարդայնանում, կարող եք հանգիստ իրականացնել էլոս։ 

    - Ինքանով է անվտանք լազերային, էլոս մազահեռացումը կրծքի շրջանում։ 
    - Կոնկրետ էլոս էպիլացիան, թափանցում է ընդամենը 2 նանոմետր, ազդում է կոնկրետ ենթամաշկի վրա, խորը հյուսվածքների չի հասնում, այն առավել անվնաս է։ 
    Իմ աշխատանքային գործունեության ժամանակ ունեցել եմ կանանց, որոնք ստուգվել են, և պարզվել է որ ունեն բարորակ գոյացություններ, սակայն նրանց բժիշկները չեն արգելել էլոս պրոցեդուրան, և նշեն են, որ միայն էլոս անեն, լազերը այնքան էլ ցանկալի չէ, քանի որ այն ավելի խորն է ազդում մաշկի վրա։
    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ
    - Մազ-մաշկ գունային հարաբերության արդյունավետությունը...
    - Հայերի մոտ մաշկի գույնը շատ մուգ չի, և մենք ունենք հաստ, մուգ մազեր, դա հնարավորթյուն է տալիս բավականին արդյունավետ կատարել պրոցեդուրան։ Սարքավորումը հեշտությամբ ճանաչում է սև մազը և միանգամից այրում է։

    - Ինչպես է ազդում էլոսը աղվամազի և հատուկենտ սև, հաստ մազերի վրա։ 
    - Կարևորը մազը ունենա գույն։ Եթե հաստ է, ավելի հեշտ է ազդեցության ենթարկվում։ Բաց գույնի աղվամազի, սպիտակ մազերի դեպքում ավելի արդյունավետ է ասեղային էպիլացիան։

    - Էլոս մազահեռացումից հետո մաշկին որոշակի խնամք պետք է՞։
    - Էլոս պրոցեդուրայից հետո մաշկը հատուկ խնամել պետք չէ, քանի որ այս պրոցեդուրան ոչ միայն ազատում է մազերից, այլ նաև այն խթանում է մաշկի որակի լավացմանը, բարելավում է արյան շրջանառությունը, որի հետևանքով էլ մաշկը սկսում է շնչել, թարմանալ, սպիտակել, պիգմենտացիան է դուրս գալիս։ 
    Եթե էլոսի առաջին պրոցեդուրն է, և մաշկը ունի կարմրած հատվածներ, ցանկալի է այդ օրը խուսափել ջրից։ Սնհանգստանալ պետք չէ, հաջորդ օրը այդ կարմրածությունը կանցնի առանց որևէ միջամտության։ Իսկ եթե հերթական պրոցեդուրան է, կարելի է 2 ժամ հետո լվանալ։ 

    Քրիստինե Փանոսյան, Էլոս էպիլացիայի մասնագետ
    - Ինչպես համատեղել արևայրուքը էլոս էպիլացիայի հետ։
    - Էլոս պրոցեդուրայից 10 օր հետո կարող եք հանգիստ արևայրուք ընդունել, իսկ հերթական այցը պետք է անել դրանից 1 ամիս հետո, որպիսի արդեն այրված մաշկին տրավմա չհասցնենք։ 

    - Հնարավոր է մազերը ներաճեն մաշկի տակ։
    - Էլոսի դեպքում դա բացառվում է։ Դա ավելի բնորոշ է ոսկով մազահեռացմանը։ 

    Շնորհակալություն սիրելի Քրիստինե շատ կարևոր խորհուրդների համար։

    Հեռ․ +374 93 578779

     
    Արմինե Սարգսյան, «Տաղանդավոր հայուհիներ» խմբի ադմին

    Արմինե Սարգսյան, «Տաղանդավոր հայուհիներ» խմբի ադմին

    Նախորդը

    Տաթևիկ Խաչատրյան Գերասիմի, հոգեբույժ-հոգեթերապևտ

    Տաթևիկ Խաչատրյան Գերասիմի, հոգեբույժ-հոգեթերապևտ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: