• 21 նոյեմբեր, 2024
     «Fiona Shrek Hand Made» անվանական շապիկներ, բրենդի հիմնադիր Արմինե Բաբայան

    «Fiona Shrek Hand Made» անվանական շապիկներ, բրենդի հիմնադիր Արմինե Բաբայան

    - Բարև Արմինե ջան։ Ձեր գեղեցիկ աշխատանքները շատ ընտանիքների են երջանիկ, անմոռանալի պահեր պարգևել։ Կպատմեք ինչպես սկսեցիք նկարել առհասարակ, և ինչու որոշեցիք նկարել հագուստի վրա։
    - Ողջույն Աննա ջան, շնորհակալ եմ գնահատականի համար։
    Շապիկների վրա նկարելու պատմությունը սկսվել է դեռ 8 տարի առաջ, ու շատ պատահական։ Աշխատանքիս վայրում անհրաժեշտ էր կտորի վրա մի բան քողարկել, ու մտքիս եկավ, այն, որ կտորե ներկերն, հենց այն է, ինչ մեզ պետք է։ Նկարեցի, ու այդ օրվանից մինչ օրս անբաժան ենք ես ու ներկերս։
    - Կպատմեք մի քիչ նկարների որակի մասին։ Ինչպես գիտենք, ներկերը կարող են լղոզվել, մաքրվել։ Ինչպես պետք է խնամել նկարած հագուստները։
    - Շապիկների վրա նկարում եմ բացառապես ակրիլ ներկերով, որոնք նախատեսված են միայն տեքստիլի համար, ճիշտ նկարելուց և ջերմային մշակում անցնելուց հետո ոչինչ չի լինում, անգամ բազմակի լվանալուց:
    Իսկ ցանկացած ձեռքով նկարված շապիկ պետք է առաջին անգամ լվանալ ձեռքով, գոլ ջրով, հետո արդեն լվացքի մեքենայով, իսկ արդուկել միայն հակառակ կողմից:
    - Իսկ հագուստի կտորի որակը ազդո՞ւմ է նկարների որակի վրա։ Սովորաբար Դուք եք տրամադրում շապիկները, թե՞ հաճախորդը կարող է իրենը բերել։
    - Կտորի որակը շատ կարևոր է, քանի որ դրանից է կախված աշխատանքիս կայունությունը, երկար ժամանակ օգտագործումը։
    Հիմնականում նախապատվությունը տալիս եմ մեր տեղական շապիկներին ու 100% բամբակյա կտորներին:
    - Ինչպես գիտենք, Դուք նկարում եք նաև ընտանեկան շապիկներ, որոնք այնքան գեղեցիկ ու անմոռանալի են։ 
    - Այո, ընտանեկան շապիկներն յուրահատուկ են, որովհետև ընտրված թեմատիկայով են լինում, ու շատ հարմար են ընտանեկան լուսանկարներ ունենալու համար, որպես հաճելի հիշողություն։
    - Ինչո՞ւ որոշեցիք Ձեր բրենդը անվանել հայտնի մուլտֆիլմի հերոսների անունով՝ «Ֆիոնա Շրեք Հենդմեյդ»։ 
    - Այդ շրջանում հայտնի էր այս մուլտֆիլմը, ու հենց գլխավոր հերոսուհին կերպարանափովում էր իրական գեղեցկուհու։
    Նույնն էլ մեր շապիկներն էին, դատարկ, մաքուր շապիկներին տալիս էի նոր շունչ։ 
    Շնորհակալություն գեղեցիկ հարցազրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ անհամար հաջողություններ և մեկը մեկից անկրկնելի աշխատանքներ․․․

    Անահիտ Կարապետյան, հաշվապահ

    Անահիտ Կարապետյան, հաշվապահ

    Նախորդը

    Վարդուհի Հովսեփյան, մանկավարժ, լոգոպեդ,  «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիր

    Վարդուհի Հովսեփյան, մանկավարժ, լոգոպեդ, «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիր

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: