- Բարև Ձեզ Անի։ Կպատմե՞ք մեզ ինչ-որ հետաքրքիր դրվագ, պատմություն Ձեր մանկությունից )))

- Բարև Ձեզ։ Մանկությունից շատ շատ բան կա հիշելու, քանի որ շատ ուրախ ու անհոգ մանկություն եմ ունեցել ծնողներիս շնորհիվ, որի համար շնորհակալ եմ նրանց։ Մանկությունից, մայրս է պատմել, երբ ես 3 տարեկան եմ եղել, տնից աննկատ դուրս եմ եկել, գնացել կողքի փողոց, հարևանի տուն, ասեմ, որ էլի աննկատ, մտնել եմ նրանց խոհանոցի պահարանի մեջ և քնել )))

Դե պատկերացրեք ինչ է կատարվել ծնողներիս հետ այդ 1-1.5 ժամվա ընթացքում))

 

- Իսկ ինչպես է անցել Ձեր պատանեկությունը։ Ինչպես կողմնորոշվեցիք մասնագիտության մեջ։ 

- Պատանեկության տարիներս նույնպես շատ հետաքրքիր է անցել, ահավոր շատ սիրում էի կարդալ։

Շաաատ սիրել եմ նկարել։ Հայրս ուզում էր, որ ես գեղարվեստի ակադեմիայում շարունակի ուսումս, սակայն ես առաջին դասարանից արդեն իսկ որոշել էի, ինչ էի դառնալու։ Շատ սիրել եմ բժկությունը, ուզում էի պլաստիկ վիրաբույժ դառնայի։

 

- Ինչպես կարողացաք թողնել հիմնական մասնագիտությունը և սկսել սովորել նորը։

- Ասեմ, որ ներկայիս մասնագիտությունն էլ սերտ կապ ունի բժշկության հետ, էսթետիկ կոսմետոլոգիան առանց բժշկության, դա ես համեմատում եմ, երբ կոշկակարը բարձրահարկ շենք կառուցի))

 

- Ինչպիսին է Ձեր աշխատանքային փորձը բժշկական ասպարեզում և էսթեթիկ կոսմետոլոգիայում։

- Արդեն 14 տարի է այս ասպարեզում եմ։

 

- Իսկ որ պրոցեդուրաները պետք է բացառել հղիության և կերակրման ընթացքում։

- Բոլոր Ճառագայթային պրոցեդուրաները, ներարկումային պրոցեդուրաները, հնարավոր է մի քանիսի բացառությամբ։

 

- Մեր օրերում, որ պրոցեդուրաներն են ամենապահանջվածը ու արդիականը։

- Պահանջված պրոցեդուրաներ շատ կան, ես ուղղակի կնշեմ մի քանիսը, դրանք Ներարկումային պրոցեդուրաներն են, ի դեպ ասեմ նաև, որ ամենաանվտանգն ու արդյունավետը, Բոտուլինաթերապիա, որն այսօր ամենաարդիական է կարծես, և կառանձնացնեմ  ֆիլլեռներով շուրթերի լիցքը, կոնտուռային պլաստիկան և այլն ...

 

- Եթե չկան որևէ արտահայտված խնդիրներ, ինչ հաճախականությամբ է պետք դիմել բժիշկ-կոսմետոլոգի։

- 3 ամիսը մեկ, քանի որ ինչքան էլ խնդիր չլինի, մաշկը պետք խոնավեցվի, սնուցվի տարբեր պրոցեդուրաներով, բիոռեվիտալիզացիաներով, մեզոթերապիաներով։ 

 

- Առհասարակ, ինչու է կարևոր դեմքի պրոֆեսիոնալ խնամքը։

- Պրոֆեսիոնալ խնամք ես հասկանում եմ, երբ տվյալ պրոցեդուրան կատարում է գրագետ ու կրթված մասնագետը, իսկ դա ամենակարևորն է։

 

- Ինչ վտանգներ կան Ձեր աշխատանքային ոլորտում, որոնց կարող են հանդիպել հաճախորդները և ինչպես խուսափել դրանից։

- Այս հարցը կարծես նախորդ հարցի իմ պատասխանի շարունակությունն է։ Նախքան պրացեդուրան անելը պետք է համոզվել, արդյոք մասնագետը ունի համապատասխան կրթություն, դա ամենամեծ վտանգն է, որ ես կառանձնացնեի։ Իսկ ընդհանրապես վտանգներ կան, նույնիսկ եթե մասնագետը հմուտ է իր գործում, ոչինչ չի բացառվում։

 

- Որն է ամենաշատ ոգեշնչման աղբյուրը Ձեր ոլորտում, և ինչպես եք շարունակում կատարելագործել Ձեր հմտությունները։

- Ոգեշնչման աղբյուրը դա գոհ այցելուն է։ Իսկ կատարելագործվել միշտ պետք է։

Էսթետիկ կոսմետոլոգիան ամեն ժամ, ամեն րոպե թարմացվում է։

Փորձում եմ, որքան հնարավոր է ժամանակին մեջ հասցնել մասնակցել սեմինարների, սովորել նոր  պրացեդուրաների տեխիկաներին և կատարելագործվել։

 

- Կանայք, ինչու չէ նաև տղամարդիկ, ինչպես ընտրեն կոսմետոլոգի։ Ձեր կարծիքը որպես մասնագետ։

- Պետք ընտրել այնպիսի մասնագետ, որ ոչ թէ անի այն, ինչը նրանք են ուզում, այլ այն ինչը ճիշտ է։ 

Քանզի միշտ չէ, որ "клиент всегда прав" ասացվածքը տեղին է։

 

- Հարգելի Անի, իսկ ինչու ընտրել հենց Ձեզ )))

- Քանի որ ես չեմ աշխատում միայն ի օգուտ ինձ, և ինչպես քիչ առաջ նշեցի, երբեք չեմ անի այն, ինչը պետք չի, այս ոլորտը միայն գումար աշխատելու համար չէ։

 

- Կին, մայր, ինչպես եք կարողանում համատեղել աշխատանքը, կրթությունը, ընտանիքը։

- Ինձ համար գոյություն չունի «չեմ կարող, չկարողանալ» բառերը։ Նշեմ, որ ունեմ 3 երեխաներ։

 

- Ըստ Ձեզ, ինչու պետք է կինը աշխատի։ Եվ ինչ նշանակություն ունի կնոջ ժամանակակից, կրթված լինելը ընտանիքի, երեխաների համար։

- Ինձ թվում է, մեր օրերում անհնար է չաշխատելը, դե կինը առավել ևս, քանի որ այնքան շատ են կնոջ պահանջները, մեղք են մեր տղամարդիկ (մի փոքր հումոր) )) ։

Իսկ կնոջ կրթված լինել-չլիները արտացոլում են իր երեխաները։

 

- Ինչ դժվարությունների եք հանդիպում ոլորտում, և ինչպես եք հաղթահարել դրանք։ 

- Կասեմ, որ հեշտ չի եղել, քանի որ մենակ եմ հասել այն ամենին, ինչ ունեմ այսօր այս ոլորտում։

Իսկ թե ինչպես եմ հաղթահարել կասեմ, որ շատ շուտ էի հիասթափվում, բայց որ հիշում էի նպատակներս՝ ինքնաբերաբար առաջ էի շարժվում։  Ինչպես նշել էի, չկարողանալ չկա, կա ուղղակի չուզենալ։

 

- Դուք, լինելով բժիշկ-կոսմետոլոգ, անմիջապես գտնվում եք սպասարկման ոլորտում։ Ինչ է նշանակում աշխատել դեռահասների, ցածր ինքնագնահատական ունեցող, կամ խնդիրներով անձանց հետ։

- Ցանկացած սպասարկման ոլորտ դժվար է ինչ խոսք, և քանի որ ես հիմնականում աշխատում եմ կանանց հետ, հեշտ չէ, դեռահասների հետ առավելևս, քանի որ նրաց հեշտ չէ բացատրել, որ սա իրեն պետք չի, այսպես ավելի բնական է, միևնույնն հասկանում ես, որ եթե դու էլ չանես ուրիշին են դիմելու (իհարկե ոչ բոլոր դեռահասների մասին է խոսքը)։ Իսկ ցածր գնահատականը խնդիր չեմ համարում, դա շատ հետ լուծելի հարց է, այն էլ այս ոլորտում։

 

- Ինչ հետաքրքիր դեպք կպատմեք ամենադժվար, ամենազավեշտալի և ամենահետաքրքիր այցելուներից))

- Ամենադժվար հաճախորդներից մի դեպք հիշեցի, հոնքերի տատուաժի հետ կապված, երբ հաճախորդը համոզում էր, որ հաստացնեմ իր հոնքերը, չնայած որ ես դրա հետ համամիտ չէի, ես նրան բացատրեցի, որ իր դիմագծերին չի սազի․․․

Ի վերջո հաստացրեցի նախորդ տատուաժը, այցելուն նայեց հայելու մեջ և համոզվեց, որ իրոք իրեն չի սազում, խնդրեց մաքրել, մաքրեցի, հետո ասաց որ միևնույն է իրեն հաստատ դուր եկավ, նորից հաստացրեցինք, հետո երևի ևս մեկ անգամ համոզվեց, որ բարակը գեղեցիկ էր իր դեմքին, բայց ամոթից էլ ձայն չհանեց, գնաց։ Հավատացեք, ես այնքան էի նյարդայնացել, որ լացում էի ))

Ամենազավեշտալի դեպքը, երբ տվյալ պրացեդուրան կատարելուց հետո հաճախորդին խնդրեցի 2 օր չթրջել տվյալ հատվածը։

Առավոտյան զանգում և մունաթով ասում է․ «Ախր ես ինչ եղավ ամբողջ պրոցեդուրայի տեղը փուչիկներ են եղել ու ջրոտվել»։

Ես հարցրեցի․

-Իսկ ինչ եք արել տիկին։

- Հասել եմ տուն լողացել և այս վիճակում եմ հայտնվել։ 

- Ես ախր Ձեզ զգուշացրել էի չթրջել։

Իսկ նրա պատասխանը ավելի կոպիտ և մունաթով․

- Այո, ասել էիք չթրջել, բայց չէիք ասել՝ չլողանալ )))

 

Իսկ իմ ամենահետաքրքիր հաճախորդը Սյուզին է, հուսամ նա կկարդա իր մասին այս կայքում։

Նա այն քիչ հանդիպող կանանցից է, ովքեր ունեն իդեալական խնամված մաշկ։ Սակայն միևնույն է մի նորություն տեսնելուց հետո անմիջապես զանգահարում է, մի օր հետո ինձ մոտ է, էն որ իրոք չգիտես ինչ անես, արածս գործը չի էլ երևում իր դեմքին։ Միևնույն է, նա իմ ամենահետաքրքիր Սյուզին է։ 

 

-Անի, ինչն էք գնահատում և կարևորում Ձեր ոլորտում։

- Ազնվությունը

 

- Հաճախ եք ակցիաներ կամ բարեգործություններ անում։

- Այո, ասեմ ավելին, մենք նույնիսկ ունենք լրիվ անվճար ակցիա, որն արդեն 8 տարի է կա մեզ մոտ։ 

Դա հոնքերի միկռոբլեյդինգ է ( մարզիկների տեսքով տատուժը), թարթիչների լիցքը և ակցիան վրաբերվում է բոլոր այն կանանց և աղջիկներին, ովքեր քիմիաթերապիայի կուրս են ընդունել։

Նրանց համար այս պրոցեդուրաները բոլորովին անվճար են և անժամկետ։



- Ինչ ծրագրեր ունեք մոտակա ապագայում, որոնք կուրախացնենք մեզ ☺️

- Ծրագրերը շատ շատ են, բայց ամենասպասվածը դա իմ սեփական էսթետիկ կենտրոն ունենալն է, որը շատ շուտով կիրականանա, որում իր մեծ ներդրումն ունի նաև ամուսինս, որն ի դեպ նույնպես բժիշկ է։

 

- Ինչո՞ւ պետք է կինը, մայրը աշխատի։ 

- Կինը անպայման պետք է ինքնադրսևորման ոլորտ ունենա, աշխատի: Այսինքն' տանը նստելը կնոջ համար լավագույն տարբերակը չէ:  Կինը կարող հաջողություն ունենալ և ավելի ներդաշնակ վիճակում հայտնվել: Պարզապես կինը երբեք չպետք է նպատակ դնի հասնել տղամարդուն թե կարգավիճակով, թե ֆինանսական միջոցներ աշխատելով:

Պետք է աշխատել աշխատելու համար, ոչ թե ինչ որ բան ապացուցելու համար,և կարևորը' յուրաքանչյուր պարագայում պետք է անի  հնարավոր ամեն ինչ, որպեսզի  չկորցնի  կանացի ու մարդկային նկարագիրը:

 

- Ինչ կմաղթեք կանանց և աղջիկներին, որպես բժիշկ կոսմետոլոգ։

- Խորհուրդ կտամ երբեք չփորձեք նմանվել որևէ մեկին։

 

- Շնորհակալ ենք գեղեցիկ հարցազրույցի համար բժշկուհի Անի Մուրադյան։ Ձեզ մաղթում ենք ամենայն հաջողություններ, և թող Ձեր գեղեցկացնող ձեռքերը միշտ առույգ լինեն։ 

 

ք․ Երևան, Շինարարներ 22

Հեռ․ +374 77 01 2103

 

Սիրով hoonch.am թիմ՝

Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը