Անսպառ արևային էներգիա՝ հասանելի բոլորին
ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի:
Մեզ հետ արդարացված են և՛ բնակչի, և՛ գործարարի ակնկալիքները:
Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի՝ առաջարկելով անվճար խորհրդատվություն ոլորտում բարձր որակավորում ունեցող մեր մասնագետների հետ: Ինչպես նաև գործում է սպասարկման հատուկ ֆինանսավորում բիզնեսների առաջխաղացումը ապահովելու համար:
Մեզ հետ յուրաքանչյուր նախագիծ հաջողված է:
Մեզ հասանելի է շուկայում առկա լավագույն արտադրանքը և ցանկացած մեծության նախագծի համար կարող ենք առաջարկել ընտրության լայն շրջանակ՝ ապահովելով շահավետ գնի և բարձր որակի համադրություն:
ՍՈԼԱՐԱ ընկերությունը սերտիֆիկացված է միջազգային ստանդարտներին համապատասխանող ISO9001:2015, ISO45001:2016, ISO14001:2015 համակարգերով, իսկ արտադրանքը՝ CE և UL սերտիֆիկատների համակարգով:
Արևային հեղափոխության մեր հուսալի գործընկերը.
Մենք կառուցել ենք ամուր գործընկերային հարաբերություններ Հայաստանում արևային վահանակներ արտադրող ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկի` «LA Սոլար գրուպ»-ի հետ:
Ընկերության կողմից արտադրվող ֆոտովոլտային մոդուլների որակը և հզորությունը հաստատվում են միջազգային վկայագրերով:
Բոլոր ապրանքներն ունեն 25 տարվա երաշխիք. 12 տարվա ընթացքում արևային մարտկոցների պայմանական հզորությունը չի լինում 90%-ից ցածր, իսկ 25 տարվա ընթացքում՝ 80%-ից ցածր:
Աշխատելով վերջին սերնդի ռոբոտային սարքավորումներով՝ նպատակաուղղված է տրամադրել բարձրորակ ապրանքատեսականի:
Շնորհիվ ապրանքատեսակների որակի և ապրանքանիշի նկատմամբ վստահության՝ «LA Սոլար գրուպ» ընկերությունը (LA Solar Group) ՀՀ կառավարության կողմից արտոնագրվել է գործունեություն ծավալել «Ալյանս» ազատ տնտեսական գոտում (Երևան, Րաֆֆի 111):
Ավելին՝ solara.am
Մեկնաբանել