"Սեդրակ Մամուլյան" խոհարարական ստուդիայի և "Ռոեջերս պրոֆեսիոնալ" ընկերությունների համատեղ ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ մարտի 12-ին Ավան, Աճառյան 3/5 հասցեում։ Միջոցառմանը հրավիրված էին Կրթության և գիտության նախարարության, մասնագիական կրթության համակարգի, միջազգային կարզակերպությունների ներկայացուցիչներ։ Նշենք, որ "Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիան" հիմնադրվել է 2012 թվականին "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման" Հկ նախագահ Սեդրակ Մամուլյանի նախաձեռնությամբ։
«Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիան սիրով հրավիրում է մասնակցելու դասընթացների։ Ծրագրում կսովորեք՝
- Սննդակարգ
- Սննդամթերքի նախնական մշակում
- Սննդամթերքի ճանաչելիություն
- Սննդամթերքի ջերմային մշակման եղանակներ
- Կերակրատեսակների պատրաստում, ձևավորում և մատուցում
- Ազգային խոհանոցի պատմություն, զարգացման փուլեր և այլն։
Ստուդիայում հիմնական ուսուցանվող մասնագիտական առարկաներն են.
- Ազգային խոհանոցի ծագումնաբանություն
- Նախուտեստների պատրաստում և տեխնոլոգիական գործընթացների վերահսկում
- Ապուրների և թանձրուկների պատրաստում
- Թռչնամսից կերակրատեսակների պատրաստում
- Ձկից կերակրատեսակների պատրաստում
- Խոզի, հորթի, գառան մսից և մսամթերքից կերակրատեսակների պատրաստում
- Աղանդեր (Մթերքի ձևավորում, ֆուրշետի նախահիմքեր )
Օժանդակ առարկաներ
- Սպասարկում և իմիջ
- Մթերային ապրանքների ապրանքագիտություն
- Հանրային սննդի օբյեկտների խոհանոցային գույքի շահագործում, աշխատանքային ռեժիմի վերահսկում և տեղաբաշխում
- Արտադրանքների ստացում և տեխնոլոգիական վերահսկում
- Սանիտարա-հիգիենա
- Բաղադրատոմսերի, կերակրացանկերի կազմում և հաշվարկում
- Ընդհանուր խոհարարական հիմունքներ
Մեկնաբանել