Սբ. Զատիկը քրիստոնյա աշխարհի ամենասիրված տոներից մեկն է, այն խորհրդանշում է հավիտենական կյանքը և աշխարհի անվերջությունը: Ավանդության համաձայն, Մարիամ Մագդաղինացին Ավետարան քարոզելու համար մեկնում է Հռոմ: Այնտեղ նա Տիբերիոս կույսերին նվիրում է կարմիր ձու, ասելով՝ “Քրիստոս յարեաւ ի մեռելոց”: Զատիկին հայերը ընթրիքի սեղանին դնում էին ձուկ, շոնին (սպանախ), չամիչով և բրնձով փլավ, գինի, ներկված ձու: Չամիչով փլավը հանդիսանում է ողջ մարկության խորհրդանիշը, չամիչը՝ հավատացիալներն են, իսկ գինին՝ Հիսուսի արյունը: Ձուն համարվում է աճման, սերնդագործության, բեղմնավորման խորհրդանիշ: Այն հիմնականում ներկում են կարմիր, որը խորհրդանշում է Հիսուսի թափած արյունը: Սակայն այսօր դրանք ներկում են նաև այլ գույներով, ձևավորում ամենատարբեր նյութերով՝ թղթերով, կտորներով... Որպես բնական ներկանյութ օգտագործվում է սոխի կճեպները, սուրճը, զաֆրանը ... Այլ ազգեր նույնպես ունեցել են ձուն ներկելու ավանդույթ: Օրինակ եգիպտացիները իրար ներկած հավկիթներ էին նվիրում որպես նվիրական ընծա: Իրանում իրար ներկած հավկիթ էին նվիրում Նոր տարվա տոնի ժամանակ: Հրեաները նույնպես Պասեքի ժամանակ հավկիթ էին օգտագործում: Յուրօրինակ և հետքրքիր հավկիթները էլ ավելի են գեղեցկացնում Զատիկի սեղանը: Ջրաներկի, գուաշի միջոցով կարող ենք ստանալ.
- մեր սիրելի "ՄԱՐԻՈ" խաղի հերոսներով հավկիթներ,

- անչափ անուշիկ պաղպաղակ-հավկիթներ,

- չարաճճի մինիոն-հավկիթներ

- կամ ուժեղ մարտիկներ

- նուրբ վարդագույնը կգեղեցկացնի ցանկացած սեղան
Օգտագործելով սովորական անձեռոցիկ և սոսինձ, կունենանք անկրկնելի ու շատ գեղեցիկ հավկիթներ:
Հին կտորների և սննդային գունանյութի միջոցով կունենանք նման հրաշալի հավկիթներ
Իսկ եթե կակտուս-հավկիթնե՞ր
Ուրախ Սուրբ Զատիկ...
Հետաքրքիր է նաև․․․
Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես
- 01.01.1970
Ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով
- 01.01.1970
Ապլիկացիա - արջուկ, ձկնիկ, ծաղիկ
- 01.01.1970
Ամանորյա մոմ՝ նարնջից
- 01.01.1970
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026