Ֆետրով աշխատելը և հաճելի է, և գեղեցիկ: Կարելի է դրանով պատրաստել ինչպես սովորական խաղալիքներ, այնպես էլ ամանորյա, տոնածառի խաղալիքներ: Քանի որ 2019 թվականի սիմվոլը համարվում է խոզուկը, ներկայացնում ենք մի տարբերակ, որի օգնությամբ կստանանք գեղեցիկ խոզուկ-խաղալիք, որը նաև կարող ենք կախել մեր տոնածառից:
Անհրաժեշտ նյութեր
- 2-3մմ հաստությամբ ֆետր
- համապատասխան գույնի թելեր
- 5մմ հաստությամբ ատլասե տիսմա
- սինտիֆոն
- սև գույնի 2 հատ ուլունքներ
- 2 հատ փոքրիկ կոճակներ
- ասեղ, մկրատ
- սոսինձ
- մարմին - 2 կտոր
- գլուխ - 2 կտոր
- ականջներ - 2 հատ
- քիթիկ - 1 հատ
- պոչիկ - 1 հատ

- Կարող ենք տպել նկարը, որպիսի կարողանանք կտրատել դետալները, կամ նախորոք գծենք թղթի վրա, ապա կտրատենք:
- Կարում ենք մարմնի, գլխի երկու կողմերը, թողնելով անցք, որպիսի սինտիֆոնը լցնենք:
- Սինտիֆոնը կցնելուց հետո փակում ենք անցքերը:
- Գլխի վրա կարում ենք քիթիկը, վրան ամրացնում ենք կոճակները, կարում ենք նաև աչքերը՝ ուլունենքերը:
- Գլուխը ամրացնում ենք մարմնին:
- Մարմնին կարում ենք նաև պոչիկը:
- Ատլասե տիսմայով պատրաստում ենք փողկապ, որը ամրացնում ենք խոզուկի վզին:
- Գլխի ետևում կարող ենք ամրացնել թելեր, որոնցով մեր խոզուկին կարող ենք կախել տոնածառի վրա:
Կարող ենք պատրաստել նաև այսպիսի խոզուկներ՝
Մաղթում ենք հաճելի ժամանց....
Հետաքրքիր է նաև․․․
Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես
- 01.01.1970
Ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով
- 01.01.1970
Ապլիկացիա - արջուկ, ձկնիկ, ծաղիկ
- 01.01.1970
Ամանորյա մոմ՝ նարնջից
- 01.01.1970
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026