Եկեք պատրաստենք 2019 թվականի սիմվոլ համարվող ԽՈԶՈՒԿԻՆ: Այս անգամ թելերով: Մեզ անհրաժեշտ է.
- Թել՝ ակրիլ կամ բամբակ
- Աչուկներ
- Կոճակ՝ քիթիկի համար
- Հաստ թուղթ
- Ֆետր կամ գունավոր թղթեր՝ ականջների, ոտիկների և պոչիկի համար
- Փայլուն լենտ՝ փողկապի համար
Հաստ թղթից կտրում ենք 2 հատ օղակներ այնպես, որ մեջտեղում նույնպես անցք լինի օղակի տեսքով: Օրինակը կարող եք տեսնել նկարում:
Թղթե օղակների շուրջը փաթաթում ենք թելը ինչպես ներկայացված է նկարում:
Ինչքան շատ փաթաթենք թելը, այնքան մեծ ու փափուկ կլինի մեր խոզուկը: Փաթաթելուց հետո մկրատով կտրում ենք եզրերը, իրարից հեռացնում ենք թղթերը, մեջտեղից թելի կտորով պինդ կապում ենք:
Սոսնձի կամ եղունգի լաքի օգնությամբ ամրացնում ենք աչուկները, ականջները, քիթիկը՝ կոճակը, պոչիկը, ոտիկները:
Կարող ենք նաև պատրաստել և ամրացնել փողկապ, գլխարկ կամ այլ զարդարանք, որոնք էլ ավելի կգեղեցկացնեն մեր խոզուկին:
Առավել գեղեցիկ է ստացվում, երբ խոզուկներին պատրաստում են մեր փոքրիները՝ անցկացնելով հետաքրքիր, ուսուցողական, զվարճալի ժամանակ: Ուրախ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ...
Հետաքրքիր է նաև․․․
Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես
- 01.01.1970
Ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով
- 01.01.1970
Ապլիկացիա - արջուկ, ձկնիկ, ծաղիկ
- 01.01.1970
Ամանորյա մոմ՝ նարնջից
- 01.01.1970
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026