Բաղադրիչներ
Խմորի համար
- Ալյուր - 3-3,5 բաժակ
- Կարագ - 60 գրամ
- Թթվասեր - 2 ճաշի գդալ
- Շաքարավազ - 1 բաժակ
- Ձու - 2 հատ
- Վանիլին - 1 տուփ
- Թթխմոր - 1 թեյի գդալ
Միջուկի համար
- Խտացրած կաթ - կես տուփ
- Պոպոկ - 30-50 գրամ
Ձևավորման համար
- Ճակնդեղի թարմ հյութ - 1 բաժակ
- Գազարի թարմ հյութ - 1 բաժակ
- Շաքարավազ
Պատրաստման եղանակը
Ձուն լավ հարում ենք շաքարավազի, վանիլինի հետ, ապա ավելացնում ենք կարագը, որը նախորոք թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպիսի փափուկ լինի: Նորից հարում ենք: Ապա փոքր բաժիններով ավելացնում ենք ալյուրն ու թթխմորը: Հունցում ենք փափուկ խմոր: Խմորից պատրաստում ենք փոքրիկ գնդեր՝«դեղձերի» կեսը, և իրարից փոքր հեռավորությամբ շարում ենք տապակի մեջ, որում նախորոք քիչ ձիթայուղով պատած պերգամենտային թուղթ ենք դնում:
Եփում ենք ջեռոցում 15-20 րոպե 180 աստիճանում: Հանում ենք խմորները, թողնում ենք հովանան: Բոլոր գնդիկների մեջտեղում փոքր գդալի օգնությամբ փոսիկներ ենք անում:
Պատրաստում ենք կրեմ. խտացրած կաթը եփում ենք ջրով լի կաթսայի մեջ 2 ժամ, թողնում ենք հովանա: Խտացրած կաթով պատում ենք գնդիկների ներքին մասը, իսկ փոսիկում տեղադրում ենք կամ ամբողջական, կամ կտրտած պոպոկ, ըստ ճաշակի: Որից հետո միացնում ենք իրար 2 գնդիկները: Զարդարելու համար Վերցնում ենք ճակնդեղի և գազարի թարմ հյութերը, լցնում ենք տարբեր ամանների մեջ: Դեղձերի մի մասը ընկղմում ենք գազարի, իսկ մյուս մասը ճակնդեղի հյութի մեջ, որից հետո պատում ենք շաքարավազով:
Մեր «դեղձերը» պատրաստ են:
Բարի ախորժակ
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026