Թեյի ծառի յուղը դեռևս հին դարերում օգտագործվում էր եղունգների բուժման, ամրացման, գեղեցիկ տեսք հաղորդելու համար։ 

Թեյի ծառի յուղի օգտակար հատկությունները. 

  • հակասնկային
  • հակաբորբոքային
  • հակավիրուսային

Ցանկալի է օգտագործել երեկոյան, և թողնել ամբողջ գիշեր յուղը մնա եղունգների վրա, որպիսի ազդեցությունը ավելի ակնհայտ լինի։

 

Առողջ եղունգների համար

 Բաղադրիչներ

  • Թեյի ծառի յուղ - 10 կաթիլ 
  • Լավանդայի յուղ - 10 կաթիլ
  • Ժոժոբայի յուղ - 1 ճաշի գդալ
  • Ավոկադոյի յուղ - 1 ճաշի գդալ

Ապակե տարայի մեջ լցնել բոլոր բաղադրիչները, լավ խառնում ենք։ Մի քանի կաթիլ լցնում ենք եղունգների վրա, մերսող շարժումներով տարածում ենք եղունգների և կողքի մաշկի վրա։ Այն առողջացնում և սնուցում է եղունգները և հարակից մաշկը։ 

Եղունգների սնկային հիվանդությունների բուժման համար

 Բաղադրիչներ

  • Թեյի ծառի յուղ 

Թեյի ծառի յուղի մի քանի կաթիլ լցնում ենք բամբակի վրա, դնում ենք եղունգի վրա, թողնում ենք ինչքան հնարավոր է շատ։ Բամբակը հանելուց հետո պետք չէ լվանալ ձեռքերը։

Կրկնել օրը 2 անգամ։ Ցանկալի է յուղը օգտագործել քնելոց առաջ, որպիսի այն ամբողջ գիշեր մնա եղունգների վրա։

 

Կարդացեք նաև՝

Թեյի ծառի յուղը դեմքի մաշկի համար

Թեյի ծառի յուղը մազերի համար