Սոճու կոնի մուրաբան հիմնականում օգտագործում են շնչառական օրգանների բուժման նպատակով, այն պետք է օգտագործել փոքր քանակներով ճնշման տատանումներից խուսափեկու համար:
Բաղադրիչներ
- Սոճու կոներ - 400 գրամ
- Շաքարավազ - 400 գրամ
- Ջուր - 400 գրամ
Պատրաստման եղանակը
Սոճու փոքրիկ, կանաչ կոները լավ լվանում ենք, հեռացնում ենք ավելորդ փայտի կտորները:
Կոների վրա լցնում ենք սառը ջուր այնպես, որպիսի կոները ամբողջությամբ ծածկվեն: Թողնում ենք 2-3 ժամ: Որից հետո թափում ենք ջուրը: Խորը էմալապատ կաթսայի մեջ լցնում ենք ջուր և շաքարավազ, եռացնում ենք, չենք մոռանում անընդհատ խառնել, որպիսի շաքարը չայրվի: Երբ շաքարավազը ամբողջությամբ լուծվում է, ավելացնում ենք կոները: Եռացնում ենք 10 րոպե թույլ կրակի վրա: Ապա անջատում ենք կրակը, փակում ենք կաթսան և թողնում ենք հանսգտանա 12 ժամ, կամ մեկ օր:
Սառելուց հետո կաթսան նորից ենք դնում թույլ կրակին, եռացնում ենք 10 րոպե, նորից ենք թողնում 12 ժամ կամ մեկ օր հանգստանա:
Եռացնում ենք 3-րդ անգամ: Սոճու կոնի մուրաբան պատրաստ է: Կոները ստացվում ենք շատ համեղ, և կարևորը շատ օգտակար: Դրանք տեղափոխում ենք ապակե բանկաների մեջ և ամուր փակում ենք:
Կարող ենք հեռացնել կոները և օգտագործել միայն հեղուկը:
Մուրաբաները պետք է պահել արևի ճառագայթներից հեռու, մութ, զով տարածքում: Բարի ախորժակ
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025