Բաղադրիչներ Խմորի համար

  1. Ձու - 1 հատ
  2. Շաքարավազ - 150 գրամ
  3. Կարագ - 30 գրամ
  4. Սոդա - 1 թեյի գդալ
  5. Մեղր - 2 ճաշի գդալ
  6. Կաթ - 3 ճաշի գդալ
  7. Ալյուր - 400 գրամ
  8. Կակաո - 2-3 ճաշի գդալ

Կրեմի համար

  1. Ձու - 1 հատ
  2. Ալյուր - 2 ճաշի գդալ
  3. Շաքարավազ - 100 գրամ
  4. Կաթ - 300 մլ
  5. Կարագ - 300 գրամ
  6. Պոպոկ

Գլազուր

  1. Շոկոլադ - 100 գրամ
  2. Կարագ - 100 գրամ

Պատրաստման եղանակը

Խմոր Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, բացի ալյուրից և կակաոյից, լցնում ենք մետաղական տարայի մեջ, խառնում ենք և դնում ենք թույլ կրակին: Եփում ենք մինչև դառնա միասեռ զանգված և գույնը մի քիչ փոխվի: Հանում ենք կրակից, թողնում ենք հովանա: Ավելացնում ենք ալյուրը և կակաոն, հունցում ենք խմոր: Բացում ենք 4-5մմ հաստությամբ և թխում ենք: Թխվում է շատ արագ, րոպեների ընթացքում: Կրեմ Ձուն և շաքարավազը խառնում ենք իրար, խառնելով ավելացնում ենք ալյուրը, ապա փոքր բաժիններով կաթը: Ջրային գոլորշու վրա եփում ենք կրեմը, անընդհատ խառնում ենք մինչև պնդանա: Թողնում ենք սառի: Հարում ենք կարագը, փոքր բաժիններով ավելացնում ենք եփված զանգվածը: Թխված խմորի շերտերին քսում ենք կրեմը, ըստ ցանկության ավելացնում ենք կտրտած պոպոկը: Թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ, որպիսի կրեմը ներծծվի խմորի մեջ: Գլազուր Շոկոլադը և կարագը դնում ենք մետաղական տարայի մեջ և հալեցնում ենք գոլորշու վրա: Լավ խառնում ենք, հանում ենք կրակից և լցնում ենք տորթի վրա: Կարող ենք նաև զարդարել փոփոկի հատիկներով, խմորի փշուրներով և կակաոյով: Բարի ախորժակ