Բաղադրիչներ
- Դառը շոկոլադ (70–80% դառնություն) - 400 գրամ
- 30–38% յուղայնությամբ սերուցք - 350 մլ
- Մանր մարշմելոու - 100 գրամ
- Մարմելադ՝ նարինջ - 150 գրամ
- Թարմ հատապտուղ, զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Կտրտում ենք մարմելադը փոքրիկ քառակուսիների։ Եթե մարշմելոուն մեծ է, դրանք էլ ենք կտրտում նույն չափով։
Մանր փշրում ենք շոկոլադը։
Հաստ հատակով կաթսայի մեջ լցնում ենք սերուցքը, երբ տաքանում է, ավելացնում ենք մանր շոկոլադը, լավ խառնում ենք, մինչև շոկոլադը ամբողջությամբ հալվի։
Շոկոլադե մուսը թողնում ենք սենյակում հովանա, մոտ 10 րոպե։
Ավելացնում ենք մարմելադը և մարշմելոուն, լցնում ենք բաժակների մեջ, ծածկում ենք սննդային ցելոֆանով և տեղափոխում ենք սառնարան 3-24 ժամ։
Մատուցելուց առաջ զարդարում ենք հատապտուղներով կամ ըստ ճաշակի։
Բարի ախորժակ։
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025