Մշտապես բոլորիս ուշադրության կենտրոնում են մանկատները:
Յուրաքանչյուրս էլ ներածին չափով երբևէ օգտակար ենք եղել, բայց եկել է պահը, որ օգտակար լինելն ավելի արդյունավետ դարձնենք:
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ապրում են հաշմանդամություն ունեցող մոտ 230 երեխա և երիտասարդ, ովքեր ունեն ֆիզիկական և ոչ միայն, տարբեր դժվարություններ, այդ թվում նաև քայլքի ֆունկցիայի մասնակի կամ ամբողջական խանգարում:

Իհարկե, կարևոր է մանկատանն աշխատող բազմամասնագիտական թիմի ամենօրյա նվիրական աշխատանքն ու թերապևտիկ մոտեցումները, սակայն այն թոթափելու, նոր մոտեցում ու մոտիվացված աշխատանք ապահովելու համար ՔայլՏեք ընկերությունն առաջարկում է նորարարական MetaGait սարքավորումը:
Դրամահավաքի արդյունքում մանկատանը կնվիրաբերվի քայլքի ստիմուլյացիա կատարող 2 MetaGait սարք:
Միացե՛ք այս կարևոր նախաձեռնությանը, օգնե՛նք մանկատանն ապրող երեխաներին և երիտասարներին MetaGait սարքի օգնությամբ վերականգնել շարժունակությունը և կանխել, կանխարգելել հաշմանդամության հետ զուգահեռ հնարավոր զարգացող շուրջ 30 հիվանդություններ:
Գումարը կարող եք փոխանցել նաև հետևյալ հաշվեհամարին` Հայբիզնեսբանկ ՓԲԸ 1150005348148113 AMD ստացող` ՔայլՏեք ՍՊԸ (նպատակ` MetaGait սարքի համար):
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026