- Ողջույն Մարիամ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ըստ մեր ձևաչափի, հարցազրույցը սկսենք Ձեր մանկության մասին հարցով )) Ինչպիսի՞ երեխա էիք՝ ստեղծագործ, հանգիստ, թե՞ միշտ նոր գաղափարներով։

- Ողջույն, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար։ Հանգիստ երեխա չեմ եղել միանշանակ, ունեցել եմ ակտիվ մանկություն և թե՛ բակում, թե՛ դպրոցում եղել եմ միշտ կազմակերպիչի դերում։

 

- Ինչ կրթություն եք ստացել և ինչպես ընտրեցիք մասնագիտությունը։

- Ստացել եմ բարձրագույն կրթություն, բայց փոքրուց սիրել եմ ոճաբան - վարսահարդարի մասնագիտությունը։ Չնայած ծնողներիս դեմ լինելուն՝ ընտրեցի այս ուղին։

Mariam-Poghosyan-varsahardar-vochaban-hoonch4.jpeg

- Բարձրագույն կրթություն, արդի մասնագիտություն․․․  ինչպես կարողացաք հրաժարվել առավել «նորաձև» մասնագիտությունից, և ընտրել այն, ինչը Ձերն է։

- Ոճաբան-վարդահարդարի մասնագիտությունն իմ կարծիքով միշտ նորաձև է, և ընդհակառակը թողնելով ակադեմիական մասնագիտությունը, ընտրել եմ էլ ավելի նորաձև և արդիական մասնագիտություն։

 

- Մի օր որոշեցիք լսել ոչ թե դիպլոմներին, այլ Ձեր սրտին։ Այդ որոշումը որքանո՞վ փոխեց Ձեր կյանքը։

- Եթե լինեմ անկեղծ, դիպլոմային աշխատանքը ինձ այդքան հաճույք և ֆինանս չէր տա ի տարբերություն իմ մասնագիտության։

 

- Եղե՞լ են մարդիկ, ովքեր ասել են, որ վարսահարդիարի մասնագիտությունը լուրջ ապագա չունի։ 

- Այո, գրեթե բոլորը, սակայն ես ապացուցեցի հակառակը, ես լինելով վարսահարդար, հասել եմ ավելիին քան ավելի լուրջ մասնագիտություն ունեցող մարդիկ։

Mariam-Poghosyan-varsahardar-vochaban-hoonch1.jpeg

- Հաջողությունն ավելի շատ տաղա՞նդ է, թե՞ ամենօրյա աշխատանք։

- Կարծում եմ դրանք մեկ տեղում են, բայց առանց աշխատասիրության չի լինի, իսկ մեր գործում կարևոր գործոն է նաև տաղանդը։

 

- Ինչպե՞ս ծնվեց Poghosyan Beauty-ի գաղափարը։

- Երբ աշխատում ես մի տեղ, որտեղ չկա պրոֆեսիոնալ թիմ և ճիշտ ղեկավարություն, հասկանում ես, որ տուժում է քո աշխատանքը, փորձում ես ստեղծել քոնը, որը կհամապատասխանի քո պատկերացրած արժեքներին։

Նույնը եղավ ինձ մոտ և 13 օրում ես վերանորոգեցի և բացեցի իմ սրահը, ստեղծելով իմ թիմը և միջավայր, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ թե լավ է զգում իրեն թե գոհ է կատարված աշխատանքից։

 

- Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել սեփական բրենդը։

- Եթե անկեղծ շատ քիչ ժամանակ կար սրահի բացման աշխատանքների համար, անվան հետ կապված էլ չէի կողմնորոշվում, առաջարկ եղավ իմ ազգանունով անվանել, այնքան էլ իմ սրտով չէր, սակայն ժամանակի ընթացքում մեծ ճանաչում ձեռք բերեց անվանումը՝ չփոխեցի այլևս։ 

Mariam-Poghosyan-varsahardar-vochaban-hoonch2.jpeg

- Այսօր ինչո՞վ է Ձեր սրահը տարբերվում մյուս սրահներից )))

- Մեր սրահը տարբերվում է իր պրոֆեսիոնալ թիմով և որակյալ հաճախորդներով,  չգտնվելով կենտրոնում՝ մենք տալիս ենք բարձրորակ սպասարկում և տեսանելի արդյունք։

 

- Հաճախորդները հիմնականում ինչո՞ւ են վերադառնում հենց Ձեզ մոտ )))

- Քանի որ որակյալ սպասարկման հետ մեկտեղ ունենք մատչելի գներ, և կարծում եմ կան շատ հաճախորդներ, որոնք վերադառնում են մեզ սիրելով։

 

- Կա՞ հաճախորդ, որի պատմությունը երբեք չեք մոռանա։

- Շատ են պատմությունները, քանի որ ամեն օր սպասարկում եմ քսան և ավելի հաճախորդ, կարելի է ասել ամեն օրը լի է հետաքրքիր պատմություններով։

Mariam-Poghosyan-varsahardar-vochaban-hoonch3.jpeg

- Որպես մասնագետ, կարող եք ասել, ինչ կապ կա տեսքի և մարդու ինքնագնահատականի մեջ։ Առհասարակ, գեղեցիկ սանրվածքը որքանո՞վ է փոխում կնոջ ինքնազգացողությունը։

- Ես միշտ բոլոր հաճախորդներին խորհուրդ եմ տալիս անել այն, ինչն իրենց ավելի ինքնավստահ կդարձնի։ Իմ փորձից ելնելով, ես հաճախորդին տեսնելով կողմնորոշվում եմ, որն է իր սանրվածքը։

 

- Ինչ տարբերության պրոֆեսիոնալ և տնային խնամքի մեջ։

- Ճիշտ ընտրված տնային խնամքը շատ կարևոր է, սակայն չի փոխարինի սրահում կատարված խնամքին։ Բայց պետք է նշեմ նաև, որ սխալ ընտրված տնային խնամքը կարող է երկար ժամանակ հետք թողնել մազերի աճի, սնուցման և տեսքի վրա։

 

- Որն է Ձեր էներգիայի և մոտիվացիայի աղբյուրը։ 

- Լինեմ անկեղծ․ իմ աշխատած գումարը, իմ հաճախորդների բարձր գնահատականը, և այն փոփոխությունը, որ տեսնում եմ հաճախորդի նստելու և վեր կենալու արդյունքում․․․

 

- Ինչպե՞ս եք համատեղում աշխատանքն ու անձնական կյանքը։

- Քանի որ ունեմ փոքր բալիկ համատեղելը բարդ է, սակայն մայրիկս ինձ օգնում է այդ հարցում։

Mariam-Poghosyan-vochaban-varsahardar.jpeg

- Ինչպե՞ս եք վերաբերվում կատարյալ լինելու ձգտմանը։

- Իմ կարծիքով ամեն մարդ պետք է ձգտի լավին, սակայն կատարյալ լինելն անհնար է։

 

- Ձեր պատմությունը շատերին կարող է ոգեշնչել։ Ի՞նչ կասեք այն կանանց, ովքեր ունեն սիրելի զբաղմունք, բայց չեն համարձակվում այն դարձնել մասնագիտություն։

- Ոչնչից չվախենալ կյանքում, անգամ չհաջողելու դեպքում ոչինչ չեք կորցնի, եթե անգամ չստացվի։ Եթե չփորձեք այդպես էլ չեք իմանա, կստացվե՞ր, թե ոչ։

Խորհուրդ եմ տալիս միշտ ձգտել ավելիին և չբավարարվել եղածով։

 

- Շատ շնորհակալ եմ Մարիամ ջան, անկեղծ, պարզ, այսքան հաճելի հարցազրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ նորանոր բարձրունքներ ու մշտական գոհ հաճախորդներ ))

Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար