Գիտելիքը ուժ է, զարգացած երեխան լուսավոր ապագա …
ԿԻՊ կրթության և վերապատրաստման ID կենտրոնը Հայաստանում հանդիսանում է միակ կենտրոնը, որը զբաղվում է կրթական ծրագրերի մշակմամբ և դրանց վաճառքով: Կենտրոնի նպատակն է լուծել կրթական ոլորտում ներկայիս արմատական խնդիրները, որոնք խոչընդոտում են մեր երեխաների կրթությանը և վերջիններիս սահմանափակում են իրենց կարողությունները բացահայտելուն և ինքնաճանաչողությամբ կրթության նկատմամբ սեր ձևավորելուն։ ԿԻՊ կրթության և վերապատրաստման ID կենտրոնի կողմից ներկայումս իրականացվում է Հարվարդի համալսարանի դոկտոր Հ. Գարդների բազմակի ինտելեկտի տեսության և 5 զգայարանների ինտեգրմամբ անգլերեն լեզվով կրթական ծրագրերի մշակում, կիրառում և վերապատրաստում:
Բացի այն, որ ԿԻՊ կրթության կնտրոնի կողմից աջարկվող կրթական ծրագրերը մշակվում են բազմակի ինտելեկտի 8 ուղղությունների հիման վրա, հաշվի առնելով նաև նորագույն տեխնոլոգիաները, մենք այստեղ նաև ինտեգրում ենք մարդու 5 զգայարանները, որի միջոցով է, որ մարդը հնարավորություն է ստանում ընկալել շրջակա միջավայրի առարկաներն ու տարբերել դրանց բնույթը։ Այս 8 բազմակի ինտելեկի և 5 զգայարաններով աշխարհընկալման առաձնահատկությունները հաշվի առնելով մեր կողմից ձևավորվում են կրթական ծրագրերի բովանդակային մասը, այնուհետև այդ ծրագրերի համապատասխան դասավանդման գործիքակազմը և մեթոդաբանությունը, կրթական ծրագրերի ներդրման պարագայում ուսումնական հաստատություններին առաջարկելով կրթական նոր մոդել։
Ի տարբերություն ավանդական կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդների, այս ծրագրերի նպատակն է սպասարկել սովորողների ավելի լայն շրջանակներ՝ ընդունելով, որ յուրաքանչյուր անհատ իր ինտելեկտի շրջանակում ունի իրեն բնորոշ աշխարհընկալում, տարբեր՝ ուժեղ և թույլ կողմեր, հետաքրքրություններ և տեղեկատվության մշակման եղանակներ:
Բազմակի ինտելեկտի տեսության և հինգ զգայարանների հիման վրա մշակված կրթական ծրագրերը հնարավորություն են ստեղծում ձևավորել այնպիսի կիրառական և արդյունավետ ուսումնական միջավայր, որն այս կամ այն ձևով ռեզոնանսվում է դասապրոցեսին մասնակցող յուրաքանչյուր երեխայի ուժեղ մեկ կամ մի քանի կողմերի և նախասիրությունների /ինտելեկտների/ հետ, արդյունքում նպաստելով գիտելիքն արդյունավետ տեղ հասցնելուն և ուսումնառողի ուսումնական արդյուքները բարելավվելուն։
Կենտրոնի կողմից այս պահին առաջակվում է անգլերն լեզվով զարգացման ծրագրեր․
- 3-6 տարեկան երեխաների համար,
- 7-11 տարեկան երեխաների համար,
- 12-17 տարեկան պատանիների համար։
ԿԻՊ կրթության կենտրոնը իր կողմից մշակված կրթական ծրագրերի հիման վրա առաջարկում է հետևյալ պրոդուկտները․
1․ Կրթական ծրագրերի ներդրում համապատասխան կազմակերպություններում /ներդրման համար ամբողջ անհրաժեշտ գործիքակազմը և մեթոդաբանությունը/,
2․ Վիդոդասեր՝ բազմակի ինտելեկտի տեսությամբ կրթական ծրագրերի հիման վրա։
Կրթական ծրագրերի ներդրում համապատասխան կազմակերպություններում - Սա մի նոր մեխանիզմ է կրթական մոդելի, որն առաջարկվում է ուսումնական կենտրոնների և ուսուցիչների բեռը թեթևացնելու համար, առաջարկելով անգլերեն լեզվով որակյալ կրթական ծրագիր, այդ կրթական ծրագրի իրականացման համար վերապատրաստում, երեխայի վարքագծի կանոների և ուսումնառողների ծնողների հետ աշխատանքի ինտեգրում կրթական ծրագրին՝ վերապատրաստման միջոցով, գիտելիքների ստուգում ԿԻՊ կենտրոնի օնլայն հարթակում և լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաների և ուսուցիչների համար խրախուսական միջոցների կիրառում։
Վիդոդասեր- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր մեր երեխաները չեն կարող անմասն մնալ նորագույն տեխնոլոգիանների կիրառությունից և դրանց միջոցով նաև բազմաթիվ ոչ պիտանի տեղեկատվության հասանելիությունից, ուստի փոխարենը մեր մայրիկներին առաջարկվում է իրենց երեխաների ազատ ժամանակը լցնել երեխայի համար պիտանի ինֆորմացիայով․ վիդոդասեր՝ բազմակի ինտելեկտի տեսությամբ կրթական ծրագրերի հիման վրա, որոնք հագեցած են երաժշտությամբ, վիդոներով, աշխատանքային թերթերով, խաղերով, հետաքրքիր և բովանդակալից տեղեկատվությամբ։
ԿԻՊ կրթության կենտրոնը փորձում է օգնել մեր ծնողներին, առաջարկելով․
«Սիրելի ծնողներ, մենք չենք կարող մեր երեխաներին զրկել նորագույն տեխնոլոգիաներից, բայց մենք կարող ենք փոխարենն առաջարկել դրանց օգտագործումը դարձնել արդյունավետ, պիտանի և զարգացնող»:
Հարգելի hoonch.am ընթեցողներ, մենք բոլորս ընտրում ենք մեր երեխաների համար լուսավոր ապագ՝ յուրաքանչյուր ծնող իր պատկերացմաբ, մեր խորհին համոզմամբ՝ հուսով, հավատով ու սիրով դրա ուղիղ ճանապարհը՝ կրթություն է:
KIP Education and Training ID Center
Instagram: KIP.edu_center
Telegram: KIP edu center
Facebook: KIP Education and Training ID center
WeChat: KIP edu center
Phone number: +374 33 348889