LucyArt Fashion Salon
Հիմնադիր տնօրեն՝ Լուսինե Առաքելյան
Նորաձևության սրահը իրականացնում է
1. Հագուստի կարման
2. Հագուստի ձևափոխության
3. Համակարգչային ասեղնագործության
4. Երեկոյան զգեստների կարման ծառայություն։
LucyArt Fashion Salon-ի հիմնական նպատակն է նպաստել տեղական տեքստիլ արտադրությանը։
Սրահի կարգախոսն է ՝ «Եղիր նորաոճ»։
Սրահում կատարվում է ինչպես անհատական, այնպես կորպորատիվ պատվերներ, նաև համագործակցում ենք անհատ արտադրողների հետ, ովքեր զբաղվում են online վաճառքով:
Հագուստի կարման գործընթացը սկսվում է խորհրդատվությունից, որի ընթացքում օգնում ենք պատվիրատուին ընտրել հագուստը՝ ըստ մարմնի կառուցվածքի, տարիքի, եղանակի և գործվածքի։
Հագուստի ձևափոխությունները թերևս ամնենապահանջվածն է, երբ շուկայից ձեռք բերված ստանդարտ հագուստը չի համապատասխանում մարդու կառուցվածքին։
Համակարգչային ասեղնագործությունը իրականացվում է ըստ պատվիրատույի ցանկության, հատուկ ծրագրի շնորհիվ։ Ցանկացած պատկեր կամ գրություն վերածվում է ասեղնագործության և ասեղնագործվում է պատվիրված հագուստի վրա։
Հաճախ հագուստի վրա պատվիրում են նաև ընկերությունների լոգոներ։
Սրահը հիմնվել է 2017թ.։ Սկզբում ունեցել ենք մեկ կարի մեքենա, որը տրամադրել է «ՍՕՍ մանկական գյուղերը», իսկ ավելի ուշ BSC բիզնես աջակցման կենտրոնի EU4Youth և «ՍՕՍ մանկական գյուղեր» ծրագրի շնորհիվ ստացա աջակցություն հզորացնելու բիզնեսս։
Լուսինե Առաքելյան
Կրթությունը ստացել եմ մի քանի ուսումնական հաստատություններում, իսկ ավելի հիմքային և փորձնական գիտություն տրամադրել է մայրս, որը ունի շուրջ 35 տարվա ոլորտի փորձ և կրթություն։
Հասցե՝ Երևան, Ոլնեցու 70/1
Հեռ․ +374 99 232385
Facebook: LucyArtFashinSalon

Հետաքրքիր է նաև․․․
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 25.11.2025
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 09.10.2025
Plushy Gold - Հայկական մորթիներ
- 09.03.2025
«Արզնի ձոր» ռեստորանային համալիր
- 09.03.2025
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025