• 26 դեկտեմբեր, 2024
     Կիսարյան հատում մայրիկի աչքերով

    Կիսարյան հատում մայրիկի աչքերով

    Ես վախենում էի, խնդրում էի պատմել կեսարյանի մասին...

    Հիմա եկել եմ պատմեմ ու հանգստացնեմ իմ նման վախկոտներին... երկար եմ գրելու, կոֆեն դրեք, նստեք?

    Ուրեմն, իմ կեսարյանը ցուցված էր ընկերքի առաջնային լինելու պատճառով, օրը որոշվել էր 22-23 ին։

    Ցիկլի ցավեր ունեի, զանգեցի բժիշկիս, ասեց շուտ արի, ԿՏԳ անենք։ Գնացի կես ժամվա մեջ 2 կծկում ցույց տվեց, ասեցին, թե բա պարկացնում ենք, ես էլ ասեցի, չեմ կարա դոկտռ, զբաղված եմ, խառն եմ։ Խեղճը նայում է վրես, չգիտի լա, թե խնդա։ Ասում է, Լուսինե ջան, ընկերքը եթե շերտազատվի, կարունահոսես․․․

    Մի խոսքով գրեցի ստորագրեցի ու փախա?

    Առավոտը արդեն գիտակցեցի ինչ եմ արել, ցավը շատացել էր, լողացա բեռս բարձս դրեցի մեքենան ու հայդե հիվանդանոց։

    2 օր պարկեցի, 3-րդ օրը եկան, թե բա գնում ենք վիրահատարան, 8-րդ հարկ թռնել չես կարա, մի հատ դուռա ու 2 հոգի բոյով ջանով սանիտարկա կատալկեն քաշել են, ճամփեն փակա, ափերս քրտնեցին, սառը քրտինք տվեց․․․ Մի խոսքով ինձ տարան, հասանք վիրահատարանի դռան մոտ, բժիշկը գոռգռումա, կռիվա անում սանիտարկեքի հետ, պարզվեց, Գայանեին պիտի տանեին, ինձ են տարել, էնքան ուրախացա ասելու չի?

    Մի քանի ժամ անցավ, էլի եկան նույն դեմքով, իջանք, մտա ներս, սիրուն տեղ էր, նոր սարքած, բայց ցուրտ էր։ Դե պարկեցի, մի հատ չաղ ծյոծյա եկավ, ինձ պտտեցին կողքի ու անզգայացումը գնաց․․․ Շատ էի վախենում, բայց ասեմ երակային մտնելուց ավելի շատ ես զգում քան դա։

    Խորը շունչ քաշեցի, ինքս ինձ ասեցի, «էս մի լեվելը անցար»։ Սկսեց թմրել, բոլորը խոսում էին հետս, զբաղացնում էին․․․

    9 րոպե հետո տղուս տեսա, հետո մի 30 րոպե «կար ու ձև» էին անում, ու տարան բոքս։

    «6 ժամ պիտի մնաս հետո նոր տանեն պալատ»։

    Ամենազզվելին սկսեց․ դող, ասելու չի, ատամներս շխկշխկում էին, քիչ քիչ անզգայացումը թողնում էր։ Հենց մի փոքր արգանդի կրճատման ցավը սկսվեց, խնդրեցի ցավազրկեցին։

    6 ժամը 6 տարի թվաց,անհանբեր ուզում էի տղուս գրկեի, ցավ որպես էդպիսին միայն արգանդի կրճատման ցավերն են։ Արդեն 7-րդ օրնը նենց եմ նստում, վերկենում, ոնց որ կար չկա, բան չկա...

    Շատ երկար գրեցի, գիտեմ, բայց գիտեմ նաև, որ իմ նման մարդ հաստատ կա, որ մանրամասն պատմելու կարիք ունի, տակ շտո դուխով ???

    Աստված ձեզ հետ

    Հեղինակ՝ Լուսինե Ներսիսյան 

    Կալանխոե՝ հղիության ժամանակ

    Կալանխոե՝ հղիության ժամանակ

    Նախորդը

    Բալիկի սեռի որոշում մայրիկի արյան միջոցով

    Բալիկի սեռի որոշում մայրիկի արյան միջոցով

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: