Բալիկը
Կարող ենք նմանացնել ավազահատիկի :)
Քաշը՝ 10-12 գրամ
Հասակը՝ 6 սմ
Շնորհավորում ենք, ավարտվեց առաջին եռամսյակը: Արդեն վիժման ռիսկերը մինիմալ են, այդ իսկ պատճառով հնում սպասել են մինչև հղիության 12 շաբաթը, դրանից հետո նոր հայտնել են ուրախալի լուրը:
Մինչև հղիության 12 շաբաթը, մայրիկը պետք է արդեն գրանցված լինի կանանց կոսնուտացիայի բաժնում: Եթե դեռ չեք գրանցվել, շտապե՛ք, այս շաբաթում իրականացվում են կարևոր հետազոտություններ թե մայրիկի, թե բալիկի համար:
Այս ժամանակահատվածում բալիկի հասակը մոտավորապես 6սմ է, քաշը 10-12 գրամ: Կարելի է նրա չափերը համեմատել կիվիի հետ: Կարելի է տեսնել նրա սեռը, քանի որ սեռական օրգանները արդեն ձևավորված են: Սկսում է ձևավորվել ատամնաշարը, առաջանում են մազիկներ գլխի վրա, շարունակում են աճել եղունգները: Փոքրիկը արդեն ունի զարգացած միմիկա, նա կարող է նեղվել կամ ժպտալ...
Ինչ է զգում մայրիկը
Կնոջ արգանդը հղիության 12-րդ շաբաթում կարող ենք նմանեցնել մեծ պամելոյի հետ: Սովորաբար հոգնածության, քնելու զգացողությունները սկսում են անցնել, լավանում է ախորժակը, մայրիկը սկսում է ֆիզիկապես ավելի ակտիվ լինել: Կարելի է հաճախել լողավազան, հղիների համար նախատեսված յոգայի և այլն: Մայրիկի քաշի ավելացում պետք է լինի 2-ից 3.5 կգ: Եթե կան շեղումներ, պետք է խորհրդակցել բժշկի հետ: Արյան հոսքի մեծացման հետևանքով մայրիկը կարող է ավելի շատ քրտնել, նաև կարող են հաճախանալ սրտի զարկերը: Հղիության 12-րդ շաբաթում որոշ մայրիկների մաշկի վրա սկսում են առաջանալ պիգմենտային լաքաներ, կամ պիգմենտային գիծ, որը սկսում է պորտից և ձգվում է ներքև: Այս բոլոր փոփոխությունները կանցնեն ծննդաբերությունից հետո:Խորհուրդներ
Իսկական ժամանակն է թարմացնել զգեստապահարանը, ձեռք բերել հանգիստ, բնական հագուստ հատուկ հղիների համար: Հրաժարվեք արհեստական, սինթետիկ ներքնազգեստից, հղիության ժամանակ դրանք կարող ենք անհանգստություն պատճառել Ձեզ: Փորկապություններից խուսափելու համար օգտագործեք բանջարեղեն, մրգեր, խմեք շատ հեղուկներ, առավել օգտակար է սովորական ջուրը: Կարելի է պատրաստել թարմ հյութեր կիտրոնից և մեղրից, օգտակար են նաև մրգային ֆրեշները, թարմ մրգերի հյութերը: Աշխատեք շատ շարժվել, զբոսնել, քանի որ ֆիզիկական ակտիվությունը դրական է ազդում մարսողական համակարգի աշխատանքի վրա: Առողջություն բոլորին :)Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025