ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը երրորդ տարին անընդմեջ անվճար կհյուրընկալի Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, վիրավորված, անհետ կորած հերոսների 7 -13 տարեկան զավակներին, քույրերին և եղբայրներին, ինչպես նաև Արցախից տեղահանված երեխաներին՝ ծնված 2010 - 2016 թթ.:
Ճամբարի ողջ ընթացքում փոքրիկները բնության գրկում կվայելեն ամառային արձակուրդները, ձեռք կբերեն նոր ընկերներ, ինչպես նաև կծանոթանան հայ ազգային պարերին, կզարգացնեն ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները:
ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը գտնվում է գեղատեսիլ Հանքավանում և հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով երեխաների լիարժեք հանգիստն ապահովելու համար:
Ճամբարի օրեր ՝
- Օգոստոս 1-12, I փուլ
- Օգոստոս 14-26, II փուլ

Մասնակցելու համար հետաքրքրված անձանց երեխաների հետ միասին խնդրում ենք մոտենալ ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ (Մելիք-Ադամյան փ. 2/2) հինգշաբթի, մայիսի 25-ին՝ ժամը 14:00-17:00-ն:
Անհրաժեշտ է ներկայացնել նաև երեխաների անձնագրերի կամ ծննդյան վկայականների պատճենները, երկուական անձնագրի լուսանկար (35 x 45 մմ) և բժշկական տեղեկանք երեխայի պարտադիր պատվաստումների վերաբերյալ:
Հավելյալ տեղեկությունների համար դիմե՛ք ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանին՝ hduzian@agbu.org կամ 055 683 173:
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026