«Գրեմմի» մրցանակի 46-ամյա դափնեկիր Շակիրան համացանցում տարածել է լուրեր այն մասին, որ իր բրոնզե արձանն է տեղադրվել Կոլումբիայի իր հայրենի քաղաքում՝ Բարանկիլայում:
Հուշարձանի հեղինակը նկարիչ Յինո Մարկեսն է։ Արձանը կրկնում է երգչուհու 2005 թվականի «Hips Don't Lie» (թարգմանաբար՝ «Կոնքերը չեն խաբում»,«Бедра не лгут») տեսահոլովակից հայտնի պարային շարժումը:

«Սիրտ, որը ստեղծագործում է, կոնքեր, որոնք չեն ստում, անզուգական տաղանդ, ձայն, որը շարժում է զանգվածներին, և բոբիկ ոտքեր, որոնք քայլում են հանուն մանկության և մարդկության բարօրության», - գրված է արձանի հիմքում:
«Hips Don't Lie» տեսահոլովակը YouTube-ում հրապարակումից հետո դիտվել է ավելի քան 1,3 միլիարդ անգամ 14 տարվա ընթացքում:
Արձանը պատրաստված է բրոնզից, իսկ բարձրությունը կազմում է 6,5մ։
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026