Covid-19 կորոնավիրուսի համաճարակի օրերին լսելով Չինաստանում նոր մահվան մասին, որը առաջացել է հանտավիրուսի պատճառով, որոշ աղբյուներ հայտարարեցին Չինաստանում հայտնավերված նոր վիրուսի մասին։ Սակայն, օրթոհանտավիրուսը, կամ հանտավիրուսը ամենևին նոր վիրուս չէ, այն հայտնաբերվել է դեռևս 1978 թվականին։ Այն անգամ վիրուս չէ, այլ վիրուսների համախումբ է, որը այսօր բավականին լավ ուսումնասիրված է։
Հանտավիրուսը բավականին ծանր, երբեմն մահացու վտանգավոր ինֆեկցիա է, առաջացնում է տենդ, հիմնականում ազդում է երիկամների վրա։
Տարածում են կրծողները, որոնց վրա վիրուսը չի ազդում։ Մարդը կարող է վարակվել հանտավիրուսով, եթե դիպչի վարակված կրծողի մեզին, կղանքին, կամ նրան հիվանդ կրծողը կծի։
Կա կարծիք, որ վիրուսը կարող է տարածվել հիվանդ մարդու մեզի միջոցով, սակայն օդակաթիլային տարբերակով այն չի տարածվում։ Մինչ այժմ չի բացահայտվել դեպք, երբ վիրուսը փոխանցվել է մարդուց։
Ընդհանուր առմամբ, այս վիրուսով քիչ են վարակվում, բայց այն շատ վտանգավոր է, վարակվածների 30-40 տոկոսը մահանում են։
ԱՄՆ֊ում տարեկան գրանցվում է համտավիրուսով վարակման մոտ 30 դեպք։ Չինաստանում տարեկան վարակվում են 16֊ից 100 հազար մարդ։ Սկսած 2008 թվականից երկրի որոշ հատվածներում չինացիները հանտավիրուսի դեմ պատվաստում են մարդկանց։
Հանտավիրուսից խուսափելու համար պետք է մաքուր պահել շրջակա միջավայրը և հեռու մնալ կրծողներից։
Նյութի աղբյուրը՝ https://ria.ru/20200325/1569148137.html
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2025