- Ողջույն Էլեն։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Փոքր տարիքում տեսնո՞ւմ էիք Ձեզ բեմում կամ տեսախցիկի առաջ։
- Ողջույն, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար: Մայրս շատ խմբակների է ինձ տարել և այդ տարիքում դժվար էր հասկանալ, թե որ ճանապարհով կշարունակեմ, մասնագիտությունս պատկերացնում էի նկարչության մեջ, բայց վստահ էի, որ հետագայում ոչինչ չէի անելու, քանի որ միշտ մտածել եմ արվեստագետներին Հայաստանում չեն գնահատում:
- Ինչպե՞ս սկսվեց Ձեր մոդելային կարիերան։
- 15 տարեկանում դժվար էր հասկանալ, ինչ ես ցանկանում դառնալ: Այդ տարիքում շատ կոմպլեքսավորված էի, գեղեցիկ չէի քայլում, անինքնավստահ էի, ոչ մեկի հետ չէի շփվում և այս ամենից դուրս գալու համար մայրս ինձ տարավ մոդելային դասերին ու այո, ինձ շատ օգնեցին դասերը:
Քանի որ ունեի մոդելային տվյալներ, ինձ խորհուրդ տվեցին, որ սկսեմ զբաղվել մոդելինգով և այդպես էլ ամեն ինչ սկսվեց:
- Ինչպիսի՞ն է իրական մոդելային աշխարհը՝ այն, ինչ մարդիկ չեն տեսնում։
- Յուրաքանչյուր ոլորտում էլ կան դժվարություններ, նույնը մոդելինգում է։ Բոլորին թվում է, որ պոդիումով քայլելը շատ հեշտ է, նկարահանումները շատ հեշտ են ընթանում, բայց ոչ:
Մենք մինչ ցուցադրության սկսվելը շատ փորձեր ենք անում, պատրաստվում ենք թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես, իսկ երկարատև նկարահանումներին պետք է լինել համբերատար և կարողանալ ճիշտ ներկայանալ:
Մեծ աշխատասիրություն է հարկավոր մոդել լինելու համար:
- Ո՞ր ցուցադրությունն է եղել Ձեզ համար ամենահիշարժանը և ինչու։
- Դժվար է առանձնացնելը, քանի որ ես սիրում եմ բեմը և բոլորն էլ ինձ համար լավագույնն են։ Բայց կնշեմ Harmony նորաձևության տան ցուցադրությունը, որը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, շատ տպավորված եմ այդ ցուցադրությունից, քանի որ շատ գեղեցիկ էր կազմակերպված:
- Ինչպե՞ս ծնվեց դասավանդելու գաղափարը։
- 2020 թվանականից սկսած, տարբեր մոդելային գործակալություններից հրավերներ ստացա դասավանդել պոդիումային քայլվածք: Որից հետո միտք առաջացավ կազմակերպել 3 անվճար մոդելային սեմինարներ, մինչ այդ նման ֆորմատով սեմինարներ չէր եղել Հայաստանում և ես առաջինն էի:
Հայ ընտանիքներում բարդ են թողնում, որ աղջիկները հաճախեն մոդելային դասերին, բայց ցանկությունը մեծ է, այդ իսկ պատճառով շատ կարևոր թեմաների շուրջ եմ խոսել, թե ինչպես կարող են հասնել իրենց երազանքին:
2023 թվականին` մայիսի 5-ին տեղի ունեցավ առաջին սեմինարը, բացվեց SIELfashion մոդելային դպրոցը:
- Արդյոք կա տարիքային սահմանափակում մոդելինգով զբաղվել սկսելու համար։
- Մենք դասավանդում ենք 14 տարեկանից սկսած մինչև 35 տարեկան, 36 տարեկանից սկսած սիրողական խմբակներն են:
Այս պահին ստանդարտները շատ են փոխվել, կարևոր է աշխատասիրությունը, խարիզման և մոդելային կրթություն ունենալը:
- Ինչպիսի՞ բրենդների հետ եք ամենաշատը սիրում աշխատել։
- Այն բրենդների որոնք կապված են նորաձևության հետ:
- Այս պահին որ բրենդի հետ եք աշխատում։
- Աշխատում եմ «Հայուհի» բրենդի հետ:
- Ինչ կասեք «Հայուհի» բրենդի հետ համագործակցության մասին։
- Շատ հաճելի զգացողություն է, երբ Հայկական բրենդը ստեղծում է իր սեփական օծանելիքը, կարծես մի փոքր պատմություն ես կրում քեզ հետ: Շատ ուրախ եմ, որ ես առաջին Հայ մոդելն եմ, որ Հայուհին համագործակցել է:
- Որպես պրոֆեսիոնալ մոդել, կարող եք առանձնացնել 3 արժեքներ, որոնցով առանձնանում է «Հայուհին»։
- Առաջինը՝ որակը, որովհետև որպես մոդել ինձ համար շատ կարևոր է, թե ինչ եմ օգտագործում իմ մաշկի և մազերի վրա։
Երկրորդը՝ կանացիության ընդգծումը, քանի որ բրենդը շատ գեղեցիկ ձևով ցույց է տալիս բնական գեղեցկությունը։
Երրորդը՝ վստահությունը, որովհետև երբ աշխատում ես բրենդի հետ, որը վստահելի է, դու էլ ավելի վստահ ես ներկայանում թե՛ տեսախցիկի առաջ, թե՛ կյանքում։
Դա է պատճառը, որ ինձ համար Hayuhi-ն պարզապես բրենդ չէ, այլ lifestyle։
- Ձեր կարծիքով՝ ի՞նչ է իրական գեղեցկությունը այսօր։
- Իրական գեղեցկությունը միայն արտաքինը չէ, դա մարդու հոգին է, այն էներգիան, որը նա փոխանցում է աշխարհին:
- Որն է Ձեզ մոտիվացնող ուժը։
- Ինձ մոտիվացնում է հավատը, որ իմ ամեն քայլը ինձ տանելու է դեպի իմ երազանքները
- Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, աղջիկներին, ում հետաքրքրում է նորաձևության և մոդելինգի կախարդական աշխարհը:
- Խորհուրդ կտամ չկոտրվել և առաջ շարժվել, եթե հիմա չստացվի ապա որոշ ժամանակ հետո հասնելու եք ձեր երազանքներին, միայն մի դադարեք երազել: