Մեր տանը կարող ենք հաղորդել գեղեցիկ, ամանորյա մթնոլորտ պարզապես պատրաստելով թղթե փաթիլներ: Այս գործում մեզ կարող են օգնել ընտանիքի բոլոր անդամները, հատկապես երեխաները:
Անհրաժեշտ նյութեր
- սպիտակ թուղթ
- սոսինձ
- մատիտ, քանոն
- մկրատ

Վերցնում ենք սպիտակ թուղթ, կտրում ենք քառակուսի: Որքան մեծ լինի թուղթը, այնքան մեծ կստացվի փաթիլը:

Ծալում ենք թուղթը այնպես, որ ստացվի եռանկյունի:

Նորից ենք ծալում:

Մատիտի միջոցով նկարում ենք գեղեցիկ, կորաձև գծեր, որոնք հատվում են իրար: Օրինակը կարող եք տեսնել նկարում:

Նշված գծերով կտրում ենք:

Մատիտով կրկնում ենք կոր գծերը, սակայն դրանք չպետք է հատվեն, ապա կտրում ենք:


Բացում ենք ծալված թուղթը, ստացվում է 4 անկյուններով աստղ:

Մեջտեղի կտրվածքը ծալում ենք և թղթի կենտրոնում սոսնձում:

Կարող ենք պատրաստել երկու միանման փաթիլներ, սոսնձել իրար, կստացվի եռաչափ պատկեր:


Ահա և մեր գեղեցիկ փաթիլը, որով կարելի է զարդարել լուսամուտները, ջահերը. վարագույրները և այլն....

Հետաքրքիր է նաև․․․
Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես
- 01.01.1970
Ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով
- 01.01.1970
Ապլիկացիա - արջուկ, ձկնիկ, ծաղիկ
- 01.01.1970
Ամանորյա մոմ՝ նարնջից
- 01.01.1970
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026