Բաղադրիչներ

  1. Ձմերուկ - միջին չափի
  2. Աղ - 1 ճաշի գդալ
  3. Շաքարավազ - 2 ճաշի գդալ
  4. Կիտրոնաթթու - 1 թեյի գդալ
  5. Ասպիրին - 3 հատ

Պատրաստման եղանակը

Ձմերուկը լվանում ենք, կտրտում ենք, տեղադրում ենք մաքուր բանկաների մեջ։

Եռացնում են ջուրը, լցնում ձմերուկների վրա, թողնում ենք 10 րոպե։

Ջուրը հետ ենք լցնում կաթսայի մեջ, և նորից դնում ենք կրակին, որպիսի եռա։

Այդ ընթացքում բանկաներում ավելացնում ենք յուրաքանչյուր 3 լիտրի համար՝

  • աղ - 1 ճաշի գդալ
  • շաքարավազ - 2 ճաշի գդալ
  • կիտրոնաթթու - 1 թեյի գդալ
  • ասպիրին - 3 հատ 

Նորից բանկաներում լցնում ենք եռման ջուր, հերմետիկ փակում ենք բանկաները, ծածկում ենք տաք ծածկոցով և թողնում ենք բանկաները հովանան։

Բարի ախորժակ...