«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) ) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (Gyumri Technology Center - GTC) կողմից՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպվող «Content Creation & Marketing» դասընթացի գրանցման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 17-ը ներառյալ:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն սոցիալական մեդիա մարքեթինգի հիմունքները, ռազամավարության մշակման, վիզուալ և գրավոր քոնթենթի ստեղծման, գովազդի տեղադրման և արդյունքների գնահատման, մարքեթինգային ճգնաժամի կանխարգելման և կառավարման, սոցիալական հարթակներում գործունեության արդյունավետության վերլուծության և բարձրացման մեթոդներն ու առանձնահատկությունները։

Ո՞վ կարող է մասնակցել․
- 15-ից 29 տարեկան երիտասարդները, հատկապես՝
արդեն իսկ աշխատանք ունեցող մասնագետներն, ովքեր ցանկանում են բարելավել մասնագիտական գիտելիքները, բարձրացնել մարքեթինգային գործունեության արդյունավետությունը, - ինչպես նաև սոցիալական հարթակներում սեփական բիզնեսն ինքնուրույն զարգացնելու նպատակ ունեցող ձեռնարկատերերը։
Դասընթացի մանրամասներ․
• Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 17,
• Ծրագրի տևողություն՝ 2 ամիս ,
• Մասնակցություն՝ անվճար,
• Ձևաչափ՝ հիբրիդային,
• Անցկացման վայր՝ ԳՏԿ։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 17-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը՝ https://bit.ly/3REaLY9
Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով:
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026