• 27 հուլիս, 2024
    fff  Պատանի առաջնորդների դպրոց

    Պատանի առաջնորդների դպրոց

    2022թ․ հունիսից Էջմիածնում գործում է ոչ ֆորմալ կրթական մի յուրօրինակ նախագիծ՝ «Պատանի առաջնորդների դպրոցը»։ Այն երիտասարդների հզորացման վեցամսյա նախագիծ է Էջմիածնի և հարակից համայնքների 14 - 19 տարեկան պատանիների և երիտասարդների համար։

    Պատանի առաջնորդների դպրոց, hoonch, հունչԴպրոցը, ըստ հիմնադիր Անի Հովհաննիսյանի, իր՝ պատանեկան տարիքում չիրականացված երազանքի մարմնավորումն է, հնարավորություն, որ ցանկանում է աշակերտներն ունենան նախքան դպրոցն ավարտելը։

    Պատանի առաջնորդների դպրոց

    ՊԱԴ-ը նպատակ է սահմանել նպաստել ՀՀ բարեկիրթ, մրցունակ, իրազեկ և հայրենասեր քաղաքացու ձևավորմանը, ձևավորել սոցիալական կապիտալի (նեթվորքինգի) և փոխօգնության հարթակ, աշակերտներին փոխանցել արժեքների, հմտությունների և գիտելիքի ամուր պաշար, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման և ապահով ապագա կերտելու համար։

    Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական 2 անգամ՝ սեմինարների, գործնական պարապմունքների և այցերի տեսքով:

    Պատանի առաջնորդների դպրոց, Խորեն Լևոնյան, hoonchՈրպես բանախոսներ հրավիրվում են տարբեր ոլորտների կայացած մասնագետներ, կազմակերպությունների հիմնադիրներ և տնօրեններ, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով կիսվելուց բացի լավ կապեր են դառնում ուսանողների համար՝ պատրաստ իրենց ներդրումն ունենալ նրանց հետագա գործունեության մեջ ևս։

    Պատանի առաջնորդների դպրոց,  hoonchԴասընթացները ներառում են հետևյալ թեմաները՝ առաջնորդություն, ինքնաճանաչում, հուզական բանականություն, արժեքներ և մշակույթ, արդյունավետ հաղորդակցում, տրամաբանություն, հռետորիկա, իրավագիտակցություն, էթիկա և էթիկետ, մարմնի լեզու, տեխնոլոգիա և նորարարություններ, պրեզենտացիոն հմտություններ, նախագծերի կառավարում, արհեստական բանականություն, ֆինանսական գրագիտության հիմունքներ, կառավարման հոգեբանություն, հանրային ելույթ, դիվանագիտություն և այլն։

    Պատանի առաջնորդների դպրոց, մենթորներ, hoonchԴե ինչ, մաղթենք դպրոցին կանաչ ուղի իր առաքելության իրականացման ճանապարհին։

    Լայֆ կլինիկա, էսթետիկ բժշկության կենտրոն

    Լայֆ կլինիկա, էսթետիկ բժշկության կենտրոն

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: