• 15 հոկտեմբեր, 2024
     Աղավնի Տեր-Հովհաննիսյան, AgaTrend Handmade Accessories բրենդի հիմնադիր

    Աղավնի Տեր-Հովհաննիսյան, AgaTrend Handmade Accessories բրենդի հիմնադիր

    - Բարև Ձեզ սիրելի Աղավնի։ Ինչպես գիտենք, Դուք պատրաստում եք անչափ գեղեցիկ, օրիգինալ զարդեր։ Երբ որոշեցիք հիմնել «AgaTrend Handmade Accessories» բրենդը։
    - Բարև Ձեզ։
    Ցանկացած գեղեցիկ և լավ գործ ծնվում է մեծ սիրուց` սեր առ արվեստ, սեր առ դիզայն... Արվեստ, որը խոսում է քարերի և ուլունքների լեզվով...
    Գաղափարը ծնունդ առավ 3 տարի առաջ, շաբաթ առ շաբաթ կայունանալով, ներշնչանքի աղբյուրից սնվելով բրենդը կայացավ, և իր ներկայացվածությունն ապահովեց տարբեր սոցիալական հարթակներում։
    Այս պահին գործում է բրենդի օնլայն խանութ։


    - Մեկ զարդ պատրաստելու համար որքան ժամանակ է անհրաժեշտ։
    - Զարդի պատրաստման գործընթացը ստեղծագործ աշխատանք է։
    Յուրաքանչյուր զարդ անհատական մոտեցում է պահանջում և բնականաբար պատրաստման ժամանկները ևս տարբեր են։ Կան անհատական պատվերներ, որոնք բարդ ստեղծագործ մոտեցումներ են ենթադրում, դրանով իսկ պայմանավորված ժամանակը փոքր ինչ երկար է լինում։ Իսկ սովորական զարդի պատրաստումը տևում է մոտավորապես 3-5 ժամ։

    - Ի՞նչ նյութեր եք օգտագործում։
    - Զարդերը պատրաստվում են կաշվե հիմքի վրա, կիրառվում են որակյալ բյուրեղապատ քարեր և ուլունքներ:

    - Աղավնի ջան, բացի թեմատիկ զարդերից, ուրիշ ինչպիսի զարդեր եք պատրաստում։
    - Պատրաստում եմ անվանատառեր, մասնագիտական զարդեր տարբեր չափերի, գույների․․․  


    - Նաև պատրաստում եք զարդեր, հիմնականում ականջօղեր, որոնք նույնպես անզուգական են։ 
    - Ունեմ նաև ականջօղերի նորաոճ և թրենդային տեսականի։ Կարող եմ պատրաստել ըստ հաճախորդի նախընտրած դիզայնի։



    - Ձեր աշխատանքները իրոք անկրկնելի են։ Մաղթում ենք Ձեզ բազմաթիվ հաջողություններ, և անսահման երևակայություն այս հրաշք գործում։

    AgaTrend Handmade Accessories հետ կապ հաստատելու համար կարող գրել բրենսի ֆեյսբուքյան էջին՝ www.facebook.com/agaTrend.accessories


    «ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՅՈՒՀԻ» բաժնում գրանցվելու պայմանները՝ ladyblog.am/post/kanayq/gortsarar-hayuhi

    Ռուզաննա Մարկոսյան, Պերմանենտ դիմահարդար

    Ռուզաննա Մարկոսյան, Պերմանենտ դիմահարդար

    Նախորդը

    Մարինա Վահանյան, դիմահարդար

    Մարինա Վահանյան, դիմահարդար

    Հաջորդը

    Մեկնաբանել