Բաղադրիչներ

  1. Կաթ - 500մլ
  2. Հավի ձու - 2 հատ
  3. Շաքարավազ - 1 թեյի գդալ
  4. Բուսայուղ - 2 ճաշի գդալ
  5. Ալյուր - 200 գրամ
  6. Աղ - ըստ ճաշակի
  7. Սոդա - 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Ձուն լավ հարում ենք աղի և շաքարավազի հետ: Ավելացնում ենք բուսայուղը, լավ խառնում ենք:

Խառնելով ավելացնում ենք կաթը, սոդան և ալյուրը: Կարող ենք խառնել հարիչի միջոցով:

Փոքրիկ թավան պատում ենք մի քիչ կարագով կամ բուսայուղով: Դնում ենք կրակին, տաքանալուց հետո լցնում ենք մի քիչ խմոր, պտտեցնում ենք թավան, որպիսի խմորը բարակ շերտով տարածվի:

Տապակում ենք երկու կողմից մինչև ստացվի վարդագույն երանգ:

Բարի ախորժակ