Բաղադրիչներ
- Կաթնաշոռ - 200 գրամ
- Շաքարավազ - 3 ճաշի գդալ
- Թթվասեր - 5 ճաշի գդալ
- Ձու - 2 հատ
- Սպիտակաձավար - 3 ճաշի գդալ
- Կարագ՝ հալված - 2 ճաշի գդալ
- Թթխմոր - 1 թեյի գդալ
- Վանիլին
- Չրեր ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը Կաթնաշոռը խառնում ենք շաքարի, ձվի, վանիլինի և թթխմորի հետ: Ավելացնում ենք կարագը, թթվասերը և սպիտակաձավարը: Լավ խառնում ենք: Եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել կտրտված չրեր: Վերցնում ենք կեքսի համար նախատեսված ձևամաններ, պատում ենք կարագով, կեսը լցնում ենք խմորը: Թխում ենք 180C ջերմաստիճանում մինչև վարդագույն դառնալը: Սառելուց հետո հանում ենք ձևամաններից, Մատուցում ենք թթվասերային սոուսով՝ թթվասեր + շաքարավազ, կամ ցանկացած մուրաբայով: Բարի ախորժակ
Հետաքրքիր է նաև․․․
Թարխունով ձվածեղ
- 01.06.2026
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարմիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026