Բաղադրիչներ
- Բալ կամ բալի մուրաբա - 100 գրամ
- Շաքարավազ - 300 գրամ
- Կիտրոնի հյութ - 1 ճաշի գդալ
- Օսլա - 1 ճաշի գդալ
- Սերուցք 33-35% - 300մլ
- Վանիլին - 20 գրամ
- Ձվի սպիտակուց - 4 հատ
Պատրաստման եղանակը
Սպիտակուցները լավ հարում ենք, փոքր բաժիններով ավելացնում ենք շաքարավազը և 10 գրամ վանիլինը: Երբ պնդանում է, ավելացնում ենք կիտրոնի հյութը և օսլան, նորից լավ հարում ենք:
Պինդ բեզեները տեղափոխում ենք ջեռոցի ձևամանի մեջ, մեջտեղում փոսիկներ ենք անում:
Եփում ենք ջեռոցում 80-90 աստիճան ջերմության պայմաններում մոտավորապես 2 ժամ: Թողնում ենք բեզեները սառչեն, որից հետո կարող ենք հանել ձևամաններից: Ստացվում են սպիտակ կիսագնդիկներ:
Հարիչով լավ հարում ենք սերուցքը, որպիսի պնդանա: Ավելացնում ենք 10 գրամ վանիլին: Լցնում ենք բեզեի մեջտեղում, վրան դնում ենք առանց կորիզի բալի հատիկներ:
Զգուշորեն միացնում ենք երկու կիսագնդերը, միացման մասի ավելորդ բեզեն դանակի կամ գդալի միջոցով հեռացնում ենք: Զարդարում ենք սերուցքով, բալերով, գունավոր գնդիկներով և այլն:
Բարի ախորժակ
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026