Բաղադրիչներ
- Սպիտակ հաց, բատոն - 200 գրամ
- Հավի կրծքամիս - 300 գրամ
- Պանիր «Պարմեզան» - 50 գրամ
- Հազարի թերթիկներ - 150 գրամ
- Սխտոր - 1 պճեղ
- Ձիթայուղ - 2 ճաշի գդալ
Սոուս
- Եփած դեղնուց - 2 հատ
- Մանանեխ - 2 թեյի գդալ
- Սխտոր - 1 պճեղ
- Կիտրոնի հյութ - 2 ճաշի գդալ
- Քացախ - 1 թեյի գդալ
- Ձիթայուղ - 2 ճաշի գդալ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Սխտորը ճզմում ենք, վրան ավելացնում ենք ձիթայուղ: Թողնում ենք 30 րոպե, ապա հեռացնում ենք սխտորը: Եթե հացը ունի հաստ և կոշտ հատվածներ, հեռացնում ենք դրանք, ապա կտրտում ենք փոքրիկ խորանարդիկների:
Հացի կտորների վրա ցողում ենք սխտորի համով ձիթայուղը, ապա տապակում ենք ջեռոցում մինչև վարդագույն երանգ ստանան: Հավի կրծքամիսը երկու կողմից համեմում ենք աղով և պղպեղով, ապա ձիթայուղի մեջ տապակում ենք մոտավերապես 20 րոպե:
Սառելուց հետո կտրատում ենք: Պատրաստենք սուսը: Դեղնուցները և մանանեխը լավ խառնում ենք իրար: Ավելացնում ենք ճզմած սխտորը: Լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք կիտրոնի հյութը, քացախը, ձիթայուղը, աղ և պղպեղ:
Պանիրը անցկացնում ենք քերիչով, իսկ հազարի թերթիկները կարող ենք կամ կտրատել, կամ ձեռքով մանրացնել: Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք աղ և պղպեղ: Աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025