- Ողջույն Անուշ ջան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու և վստահ ենք, էներգաշատ հարցազրույցի համար․․․
Լինելով շատ ակտիվ, դրական, մոտիվացնող երևույթ (հա–հա Ձեր տեսակը երևույթ է)՝ մի քիչ պատմեք Ձեր մասին, Ձեր անցած ճանապարհի ու հաղթանակների․․․ Սկսենք կրթությունից ու Ձեզ բնութագրելուց։

- Հակիրճ փորձեմ կրթությանս մասին ասել․ ունեմ 3 բարձրագույն կրթություն«Լեզվաբան, գրականագետ», «Ֆինանսիստ, տնտեսագետ», «Կառավարման մասնագետ»։
Բացի դրանից, բավականին երկար ու մանրամասն ուսումնասիրել եմ հոգեբանություն և պրոջեքթ մենեջմենթ, բազմաթիվ նախագծերի ղեկավար եմ․․․ 
Հոգեբանության մասին որպես գիտություն, արվեստ, ամեն ինչ, կարող եմ ժամերով խոսել, բայց դա մյուս անգամ, միայն կասեմ, որ այս ոլորտում գիտելիքները կյանքիդ ամբողջ որակն են փոխում։
Եթե կարճ ինձ բնութագեմ, կասեմ որ ես գերակտիվ ու աշխուժ մարդ եմ, շատ-շատ –շատ հավես  ճանապարհորդ և մեկ էլ լիքը դրական էմոցիաներ կլանող ու տվող  տեսակ եմ։ Ես անգամ ամենավատ իրավիճակներում, կարողանում եմ դրական էմոցիաներ տալով, ստանալով փոխել տրամադրությունց․ չեմ հանձնվում երբեք։ Ճանապարհորդելիս սովորաբար ոչ միայն հայտնի վայրերն եմ գնում, այլև սիրում եմ գնալ ու պատահական տներ մտնեմ, տեղի բնակիչների հետ ծանոթանամ, շփվեմ, իրենց տներում իրենց ուտելիքները սկսեմ պատրաստել և հետագայում այդ բաղադրատոմսերը փորձում եմ արդեն տանը պատրաստել։ Զարմանալի փաստ իմ մասին (բացահայտել եմ վերջին տարիներին)՝ ես ֆանտաստիկ շատ սիրում եմ խոհանոցում պատրաստել․ ափսոս ժամանակս քիչ է ներում։ 
Ճանապարհորդությունները շատ բան են իմ մեջ փոխում, երբեք նույնը հետ չեմ գալիս։ 
Անուշ Ափիկյան, լեզվաբան, գրականագետ, ֆինանսիստ, տնտեսագետ- Ասեմ, որ Ձեր էներգետիկան վարակիչ է Անուշ ջան)) Իսկ ինչպե՞ս կողմնորոշվեցիք մասնագիտության ընտրության մեջ։ 
- Շատ-շատ գիրք կարդալ եմ սիրում, ու հիշում եմ, որ փոքր ժամանակ հայրիկս տան ամբողջ լույսերը անջատում էր, որ ես գիրք այդքան շատ չկարդամ ու աչքերս չվնասեմ։
Երբեք չի կորել կարդալու ցանկությունը։ Հիմա շատ քիչ եմ ժամանակ ունենում, բայց քաղաքի բարձր կետերում (կոնյակի գործարանի դիմաց, համալիրի վերևում)  եթե վարդագույն ծածկոցի վրա նստած գիրք կարդացող աղջիկ տեսնեք, դա ես եմ ))
Ու ընտրեցի մասնագիտություն, որը ինձ հնարավորություն էր տալու շատ գիրք կարդալ, լինեմ գրաքննադատ, վերլուծաբան․․․
Առաջին կրթությամբ լեզվաբան-գրականագետ եմ, գերազանց ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի «Հայ բանասիրության» ֆակուլտետը։ Ասեմ, որ միջին օրական կարդալու քանակը 2-3 հարյուր էջն էր. ես կարդալուց գերհաճույք էի ստանում։ 
Մարդկանց թվում է՝ մաթեմատիկան է շատ ուղեղն ու անալիտիկան զարգացնում, բայց հայոց լեզվի նախադասությունների վերլուծության գծապատկերները կազմելը տաս հատ մաթեմատիկայի բարդ խնդրի է համարժեք։Փորձեք)
4-րդ կուրսում շատ պատահական սկսել եմ աշխատել ՎՏԲ բանկում, ու հայտնվել եմ իմ կրթության հետ կապ չունեցող ոլորտում․․․ Այդ աշխատանքին ընդունվել եմ գրագետ խոսելու ու «ճտպտ» լինելու շնորհիվ․․․ 
Քանի որ բանկային համակարգը ինձ շատ դուր եկավ, թողեցի բանասիրական կրթությունը, որը ինձ աշխատանքի ընթացքում միշտ օգնել է, ու մագիստրատուրիային զուգահեռ ընդունվեցի տնտեսագիտական համալսարան 3-րդ կուրս՝ 13 առարկաների տարբերություն հանձնելով։ 
Հետո ՀՊՏՀ-ում ավարտեցի «Հակաճգնաժամային կառավարում» մագիստրատուրա։ 
Դարձա և լեզվաբան-գրականագետ, և տնտեսագետ։
Միանշանակ ասեմ, որ բանասիրական կրթությունը աշխատանքում ինձ շատ է օգնում։ Այժմ ես վաճառքների ոլորտում եմ, ու թե բանկային համակարգում, թե Այ Թի ոլորտում, մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ ունենալը ու գրագետ վաճառքներ կատարելը ինձ օգնում է հենց բանասիրական կրթությունը։ 
Իմ հաջողությունների հիմքը դրված է բանասիրական կրթությամբ, իմ շատ-շատ գիրք կարդալով ու ծայրաստիճան մանրակրիտ կետադրությունների դիտարկումներով․․․ 
Անուշ Ափիկյան, ֆինանսիստ- Եկեք մի քիչ խոսենք Ձեր աշխատանքային կարերիայի մասին։ Ձեր առաջին աշխատանքը․․․
- Առաջին աշխատանքս եղել է 16 տարեկանում, որպես հարցազրուցավար, երբ շրջում էի տարբեր տներով ու ամեն հարցաթերթիկի համար էլ 500-ից 1500 դրամ էի ստանում։ Առաջին աշխատավարձս եղել է 10,000 դրամ, որով էլ եղբորս համար լիքը կոնֆետներ եմ գնել․․․ 
Աշխատել եմ նաև տարբեր մարքեթինգային ընկերություններում, բայց դրանք գրանցված աշխատանքներ չեն եղել։ 
Անուշ Ափիկյան, լեզվաբան, գրականագետ, ֆինանսիստ, տնտեսագետ- Իսկ առաջին գրանցված աշխատանքը որն է եղել․․․ Համոզված եմ, որ այստեղ էլ կան էներգետիկ զարգացումներ ))
- 20 տարեկանից աշխատել եմ ՎՏԲ բանկում, եղել եմ տարբեր հաստիքներում․․․ Սկսել եմ սրահի ադմինիստրատորի հաստիքից, ընդամենը 4 ամիս հետո գնացել եմ սպասարկման բաժին, հետո վարկային, պրոդուկտներ եմ մշակել, որից հետո էլ գնացել եմ հեռախոսազանգերի կենտրոն, վաճառքի բաժին, սպասարկում․․․ ՎՏԲ բանկում աշխատել եմ 4 տարի, զբաղեցրել եմ 7-8 հաստիքներ, ու շատ շատ սովորել եմ․․․ 
Դրանից հետո, մրցույթով ընդունվել եմ նախկին Անելիք, այսօր ԱյԴԻ բանկ, որպես հեռախոսազանգերի կենտրոնի ղեկավար։ Հարցազրույցին ապագա ղեկավարներիցս մեկը ինձ բնութագրում է՝ «Էս աղջիկը գիժա, կայֆ էներգետիկա ունի,  գործը  ձեռը տվեք, ամեն ինչ կանի․․․»։
Այդպիսով, դատարկ սենյակը տալիս են ձեռքս, ու 5 տարի աշխատելուց հետո ես հանձնում եմ հեռախոսազանգերի կենտրոնի 5 բաժիններ՝ 40+ աշխատակիցներով։ Մենք արդեն դարձել էինք բանկային բոլոր ծառայությունները թվային ու հեռահար միջոցներով սպասարկող մեծ բաժին․․մեծ հպարտությամբ եմ հիշում այդ 6տարիները ու անվերջ շնորհակալ եմ տրված հնարավորության ու իմ ֆանտաստիկ թիմի համար։
Հեռախսազանգերի կենտրոնը կարծես թե իմ պուճուր երեխան լիներ, որը 6 տարեկանում արդեն կարողանում էր ինքնուրույն քայլել, ուներ ենթաբաժիններ, թիմ-լիդերներ, վստահեցի շատ լավ մարդկանց ու գնացի դեպի Ամերիա բանկ...
Անուշ Ափիկյան, լեզվաբան, գրականագետ, ֆինանսիստ, տնտեսագետ11 տարի հիմնական աշխատանքս եղել է բանկային համակարգում, թեև զուգահեռ ՀՀ-ում և տարբեր երկրներում համագործակցում էի ՏՏ ընկերությունների հետ որպես վաճառքի, բիզնեսի զարգամցան և տարբեր  նախագծերի ղեկավար։ Արդյունքում այդ ընկերություններն էլ ինց «գողացան» համակարգից ու տեղափոխվեցի լրիվ ուրիշ աշխարհ։ ՏՏ այն ոլորտն է, որտեղ ոչ ֆինանսական սահմանափակումներ կան ( բառիս բուն իմաստով կարող եք աշխատել՝ ինչքան ուզեք)  ոչ երևակայության, ոչ էլ հնարավորությունների ․․ ու ես մուտք եմ գործել բացարձակ չլինելով ծրագրավորող․․․ համագործակցել եմ տեղական և միջազգային շատ հայտնի ընկերությունների հետ, այսօր արդեն ՀՀ ամենամեծ ՏՏ ընկերության՝ «Սոֆթ Կոնստրակտի» պրոդուկտներից մեկի՝ իմ սիրելի HOORY-Ի վաճառքի ղմբի ղեկավարն եմ։
Մի քանի ամիս աշխատելուց հետո, ստացա լավ առաջարկ Հայաստանի ամենամեծ ԱյԹի ընկերություններից մեկի՝ «Սոֆթ Կոնստրակտի» կողմից, որտեղ մինչ օրս ղեկավարում եմ «Յուքրաֆթի» ("UCRAFT") ԱյԹի վաճառքների բաժինը։ Ես «Հուռիի» Sales teamleader-ն եմ։ 
Երբ դեռ ԱյԴի բանկում էի, գերակտիվ էներգիայի շնորհիվ, զուգահեռ տարբեր ԱյԹի ընկերություններում պրոեկտներ եմ ղեկավարել, լինելով մինի Project Management կամ Assistant, որտեղ հիմնական պրոեկտներս CRM-ներ, վաճառքի ստրատեգիաներ գրելն էր․․․
Աշխատել եմ մոտ 30 տարբեր ԱյԹի ընկերությունների հետ՝ 0-ից բացել վաճառքի, բիզնեսի զարգացման բաժիններ, ղեկավարել տարբեր վիզնես ավտոմատացման նախագծեր։
Մոտ 3 տարի առաջ միտք հղացավ սեփական ընկերություն բացել, որը կօգնի տարբեր բիզնեսմենների դուրս գալ միջազգային շուկաներ, մեծացնել վաճառքի ծավալներ, ունենալ գրագետ վաճառքի և մարկետիգնի ռազմավարություն,․․․
Փորձս օգնում է հեշտ հասկանալ տարբեր երկրների հետ ՎԱՃԱՌՔ ԱՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԼԵԶՈՒՆ ) գիտեմ, ոնց գտել իդեալական հաճախորդներին տարբեր երկրներում․ 16 տարիների փորձիս արդյունքում շատ գործիքներ ու հմտություններ եմ ձեռք բերել, իսկ ՏՏ այն ոլյդ ընկերություններին համաատասխան ընկերություններ, ոնց գտնել որոշում կայացնող մարդկանց, ինչ գործիքներով հեռախոսահամարները, էլ հասցեները գրել, գրագետ մեյլ կազմելու գործիքները․․․ ու իմ 16+ տարվա փորձը սկսեցի կիրառել սեփական խորհրդատվական ընկերությունում՝ զուգահեռ աշխատելով արդեն միջազգային ընկերություններում կամ «Սոֆթ Կոնստրակտում»։ 
Anush Apikyan, Soft ConstructԱնուշ ջան, իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր դասընթացավարի կարիեիան։ 
- Պատերազմից հետո ես առաջինն էի, որ Շուշան Ասատրյանի ու մի քանի աղջիկների հետ որոշեցինք պատերազմի մասնակիցների ու զոհված զինծառայողների ընտանիքիների անդամների համար անվճար դասընթացներ անենք։ Մենք ֆինանսավորում չենք ունեցել, ամբողջ անձնական միջոցներով էր։ Եվ նախագծի ղեկավարներից եմ եղել, և դասավանդել եմ ։ 
Պատերազմի մասնակիցների համար արված «Մեկ քայլ առաջ» ծրագրից հետո, շատ լավն էին ուսանողների արձագանքները․․․ Ու ինչպես գիտենք, երբ դու անում ես լավ ու դրականը, Աստված քեզ վերադարձնում է․․․
Դրանից հետո սկսեցի ընկերություններից, ուսումնական կենտրոններից առաջարկներ ստանալ, որ զրոյից ստրատեգիա մշակեմ, թեյնինգներ անեմ, գործիքներ ներդնեմ, CRM․․․
Եկավ մի պահ, երբ ես սկսեցի գիտակցել, որ ժամանակն է, որ շուկայում լինեն մասնագետներ, որ գան այն ոլորտ, որտեղ բավականին մեծ վարձատրություն կարող են ստանալ։
BSC ակադեմիայում պետք է մեկ խումբ դասավանդեի, բայց  դարձավ՝ 3-ը, իսկ այսօր իմ ուսանողների թիվը գերազանցում է 300-ը։ Հետո արդեն սկսեցի տարբեր ընկերություններից կորխորատիվ թրեյնիգների առաջարկներ ստանալ․․ուսանողներս որտեղ ընդունվում էին աշխատանքի, անմիջապես դրական արձագանքը զգում էի, աննկարագրելի զգացողութոյւնը է գնահատված լինելը։ Իսկապես շատ մեծ սիրով եմ գիտելիքներս ու փորձս փոխանցում, արդյունքներն էլ սպասել չեն տալիս։
Ես սրտանց ցանկանում եմ, որ այստեղ գտնվելով, մարդիկ աշխատեն դրսի շուկայի վրա և աշխատած գումարները բերեն մեր երկիր, իսկ դրսի շուկան անսահմանափակ է․․․ 
Որպես թրեյներ ունեմ 7-8 տարվա փորձ, օնլայն ԱՄՆ, օֆլայն եվրոպական երկրներ, մասնավորապես Վիեննայում շատ դասընթացներ եմ ունեցել․․․ 




Շարունակելի․․․