Հիմնադիր-տնօրեն՝ Նանե Մաթևոսյան
Slice Consulting բիզնես խորհրդատվականը հիմնվել է 2005 թվականին։ Կազմակերպությունը մասնագիտացած է մարքեթինգային խորհրդատվության բնագավառում։
Ընկերությունում գործում է 3 հիմնական ճյուղ․
1․ բրենդինգ և դիզայն մարքեթինգ
2․ թվային մարքեթինգ
3․ռազմավարական մարքեթինգ և թրեյդ մարքեթինգ։
2007-ին ընկերությունը նաև հիմնեց մասնագիտական վերապատրաստման դպրոց՝ Slice Academy։ Դպրոցի հիմնական նպատակն է բարձրացնել ընդհանուր մարքեթինգային գրագիտությունը Հայաստանում, վերապատրաստել ապագա և ներկա գործընկերներին, ինչպես նաև աճեցնել սեփական կադրեր։
Մասնագիտացված դասընթացներն են՝
• Ֆունդամենտալ մարքեթինգ
• Թվային մարքեթինգ
• Նախագծերի կառավարում
• Վաճառքների կառավարում
• Գովազդ և մեդիապլանավորում
• Էմոցիոնալ ինտելեկտի զարգացում։
Իրագործվում են մի շարք սեփական նախագծեր՝
• Weekend School of Marketing
• Summer Business School
• 2020 թվականին ստեղծվեց ամենաերիտասարդ ճյուղը ընկերությունում՝ Slice Production-ը, որը կոչված է վիզուալ նյութերի գրագետ մշակման և նախապատրաստման աշխատանքը դարձնել ստանդարտ ՀՀ շուկայում։
Production-ը ունի սեփական ստուդիա՝ համապատասխան տեխնիկայով։
Այն իրականացնում է ֆոտո և վիդեո նկարահանում։
Հիմնական մասնագիտացումները․
- ապրանքային նկարահանում
- սնունդի նկարահանում (food photo)
- միջավայրի, ինտերիերի նկարահանում
- իրադարձությունների նկարահանում
- մոդելային նկարահանում։
Նանե Մաթևոսյան՝ հիմնադիր, տնօրեն
Կրթություն՝
MBA աստիճան SBS Swiss Business School -ի կողմից՝ մարքեթինգ մենեջմենթի գծով,
MBA աստիճան РАУ բիզնես դպրոցի կողմից՝ ֆինանսներ և բանկային գործի գծով,
MA աստիճան ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կողմից՝ կառավարման գծով,
BA աստիճան ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կողմից՝ ընդհանուր տնտեսագիտության գծով,
ԵՊՀ և РАУ դասախոս՝ մարքեթինգ մենեջմենթի և ժամանակակից մարքեթինգի գործիքներ ուղղություններով։
Համաշխարհային բանկի կողմից սերտիֆիկացված դասընթացավար
PMI (Project Management Institute) կողմից;
Agile Project Management սերտիֆիկացված մասնագետ
DMI (Digital Marketing Institute) կողմից; սերտիֆիկացված թվային մարքեթինգի մասնագետ
Թվային մարքեթինգ, ռազմավարական մարքեթինգ, բիզնես կառավարում և այլ ուղղություններով, բազմաթիվ վերապատրաստումներ՝ որպես մասնագետ և դասընթացավար։
Ընկերության մասով էլ լրացում ունեմ․
EBRD Եվրոպական զարգացման բանկի կողմից կվալիֆիկացիա,
NMSBA նեյրոմարքեթինգի միջազգային ասոցիացիայի անդամ,
aamp-ի անդամ։