2022թ․ հունիսից Էջմիածնում գործում է ոչ ֆորմալ կրթական մի յուրօրինակ նախագիծ՝ «Պատանի առաջնորդների դպրոցը»։ Այն երիտասարդների հզորացման վեցամսյա նախագիծ է Էջմիածնի և հարակից համայնքների 14 - 19 տարեկան պատանիների և երիտասարդների համար։
Դպրոցը, ըստ հիմնադիր Անի Հովհաննիսյանի, իր՝ պատանեկան տարիքում չիրականացված երազանքի մարմնավորումն է, հնարավորություն, որ ցանկանում է աշակերտներն ունենան նախքան դպրոցն ավարտելը։

ՊԱԴ-ը նպատակ է սահմանել նպաստել ՀՀ բարեկիրթ, մրցունակ, իրազեկ և հայրենասեր քաղաքացու ձևավորմանը, ձևավորել սոցիալական կապիտալի (նեթվորքինգի) և փոխօգնության հարթակ, աշակերտներին փոխանցել արժեքների, հմտությունների և գիտելիքի ամուր պաշար, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման և ապահով ապագա կերտելու համար։
Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական 2 անգամ՝ սեմինարների, գործնական պարապմունքների և այցերի տեսքով:
Որպես բանախոսներ հրավիրվում են տարբեր ոլորտների կայացած մասնագետներ, կազմակերպությունների հիմնադիրներ և տնօրեններ, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով կիսվելուց բացի լավ կապեր են դառնում ուսանողների համար՝ պատրաստ իրենց ներդրումն ունենալ նրանց հետագա գործունեության մեջ ևս։
Դասընթացները ներառում են հետևյալ թեմաները՝ առաջնորդություն, ինքնաճանաչում, հուզական բանականություն, արժեքներ և մշակույթ, արդյունավետ հաղորդակցում, տրամաբանություն, հռետորիկա, իրավագիտակցություն, էթիկա և էթիկետ, մարմնի լեզու, տեխնոլոգիա և նորարարություններ, պրեզենտացիոն հմտություններ, նախագծերի կառավարում, արհեստական բանականություն, ֆինանսական գրագիտության հիմունքներ, կառավարման հոգեբանություն, հանրային ելույթ, դիվանագիտություն և այլն։
Դե ինչ, մաղթենք դպրոցին կանաչ ուղի իր առաքելության իրականացման ճանապարհին։
Հետաքրքիր է նաև․․․
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 25.11.2025
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 09.10.2025
Plushy Gold - Հայկական մորթիներ
- 09.03.2025
«Արզնի ձոր» ռեստորանային համալիր
- 09.03.2025
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026