Ամենուր կարելի է տեսնել տարբեր գույների, ապակե տոնածառի խաղալիքեր: Սայայն այսօր առավել նորաձև են ձեռքի աշխատանքով պատրաստված եզակի խաղալիքները: Խաղալիքներ կարելի է պատրաստել գրեթե ամեն ինչից, օրիակ ծղոտից, եղևնու ճյուղերից, կտորներից, կոներից, թելերից, չրերից...
Ահա մի քանի օրինակներ, որոնք կարող են Ձեզ նոր մտքեր հաղորդել և դարձնել Ձեր տոնածառը առավել հետաքրքիր: 
Խաղալիքներ եղևնու կոնից
Կարելի է պատրաստել բազմաթիվ հետաքրքիր խաղալիքներ սովորական կոներից: Փոքրիկ կտրվածք անելով կոնի վրա, փակցելով աչուկեր կարող ենք պատրաստել օրիգինալ ոզնիներ: 
Հրեշտակներ կոնից
Վերցնում ենք բարակ, երկար կոն, ներկում ենք ոսկեգույն ներկով, դա կլինի մեր հրեշտակի մարմինը: Գլուխի համար կարող ենք օգտագործել փայտե կամ պլաստմասե փոքրիկ գնդակ, որը սոսնձով ամրացնում ենք կոնին: Աչքերը, քիթը և բերանը կարող ենք նկարել մատիտով, գրիչով կամ ջրաներկով: Թելերի կտորներով պատրաստում ենք մազերը, որոնք նույնպես կպցնում ենք սոսնձի միջոցով: Լայն սպիտակ տիսմայի կամ բմբուլների միջոցով պատրաստում ենք թևերը: Մեր գեղեցիկ հրեշտակը պատրաստ է: Ամենակարևորը, այդ հրեշտակից ունեք միայն Դուք....
Ուրախ նոր տարի...
Հետաքրքիր է նաև․․․
Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես
- 01.01.1970
Ամանորյա մոմ՝ նարնջից
- 01.01.1970
Ապլիկացիա - արջուկ, ձկնիկ, ծաղիկ
- 01.01.1970
Վարդագույն խոզուկներ՝ թելից
- 01.01.1970
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Ինչպես Samsung-ը կառուցեց կայսրություն, որն անհնար է ոչնչացնել
- 2026-02-06 08:18:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026