- Բարև Ձեզ Աբրահամ։ Մի քիչ պատմեք Ձեր մանկությունից։ Ինչ եք հիշում առաջինը, երբ Ձեզ հարցնում են Ձեր մանկությունից։

- Բարև Ձեզ։ Ծնվել եմ Արմավիրի մարզ գյուղ Մերձավանում, երաժշտի ընտանիքում։ 

Փոքր տարիքում միշտ սեր եմ ունեցել երաժշտության հանդեպ, քանի որ, մեր տանը միշտ հնչել է երաժշտություն և դա փոխանցվել է հայրիկից։ Ինչպես ժողովուրդն է ասում․ «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ 

Աբրահամ Մելիքյան, Դհոլահար, դհոլ, Պարահունչ, Պարաhoonch- Առհասարակ, քանի երաժշտական գործիքների եք տիրապետում և ինչով է տարբերվում դհոլը։

- Տիրապետում եմ քամանչա, դհոլ, շեփոր և բարաբան երաժշտական գործիքներին։

Աբրահամ Մելիքյան, Դհոլահար, դհոլ, Պարահունչ, Պարաhoonch- Ինչպես գիտենք, Դուք բազմաթիվ փառատոնների, համերգների եք մասնակցել։ Մի քիչ կպատմե՞ք այս մշակութային, կախարդական աշխարհի մասին։ Առհասարակ, ինչ նշանակություն ունեն մշակութային միջոցառումները արվեստի ներկայացուցիչների, ինչու չէ սկսանկների համար։

- Գյումրիում մասնակցել եմ «Վերածնունդ» փառատոնին։ Ե՛վ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս ներկայացրել եմ դհոլ և քամանչա գործիքները։ Յուրաքանչյուրի համար մեծ հաճույք և պատիվ է շփվել մշակույթի ներկայացուցիչների հետ, ինչև մեծ դեր է ունենում մեր հետագա կյանքի համար, ինչը որ փորձում եմ ուսուցանել իմ սաներին։

Աբրահամ Մելիքյան, Դհոլահար, դհոլ, Պարահունչ, Պարաhoonch

- Ինչ է երաժշտությունը Ձեզ համար։

- Երաժշտությունը չունի կանոններ, որը մեզ թույլ է տալիս ստեղծագործել անսահման աշխարհում։ Այստեղ մենք գտնում ենք ինքներս մեզ, այն կողմից, որը միայն մեզ է հարազատ։

 

- Դուք նաև դասավանդում եք։ Եվ այսպիսի հարց, ինչ եք սովորում Ձեր սաներից))

- Այո, դասավանդում եմ տարբեր մշակութային կենտրոններում։ Ունեմ և աղջիկ, և տղա սաներ։ Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում սովորում և սովորեցնում ենք։

Յուրաքանչյուր երեխայի արտահայտվելու ազատ միջոց է։ Որտեղ նրանք կարողանում են ճիշտ դրսևորվել թե՛ կյանքում, թե՛ ցանկացած միջավայրում։ 

Աբրահամ Մելիքյան, Դհոլահար, դհոլ, Պարահունչ, Պարաhoonch- Դհոլը ինչ է տալիս երեխաներին։

- Դհոլը յուրաքանչյուր երեխայի արտահայտվելու ազատ միջոց է։ Որտեղ նրանք կարողանում են ճիշտ դրսևորվել թե՛ կյանքում, թե՛ ցանկացած միջավայրում։

Աբրահամ Մելիքյան, Դհոլահար, դհոլ, Պարահունչ, Պարաhoonch- Ինչ խորհուրդ կտաք առաջնային ծնողներին, ինչպես նրանք կարող են բացահայտել իրենց երեխաների մոտ երաժշտական տաղանդը, և ինչու ընտրեն դհոլը։

- Ծնողներին խորհուրդ կտամ երեխաների տաղանդը չկոտրել, հետևողական լինել նրանց նախասիրություններին։ 

- Շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ մեծ բեմեր, հաղթանակներ ու բարձրունքներ։