Դաշտ ու այգի դեղին հագան,Ծառ ու ծաղիկ մերկացան,Թռչունները երամ-երամՄեր աշխարհից հեռացան։ Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,Բարակ անձրև է մաղում,Մեգն է պատել դաշտ ու բլուր,Էլ մարդ չկա դաշտերում: Չար ագռավը ծառի վրիցՁմռան երգն է կռկռում,Մարդ, անասուն տուն ու բնիցԾերուկ հյուրին սպասում:
Ես աշունն եմ սիրումԴեղնահեր ու սիրուն,Երբ տերևն անտառումՔամու հետ է պարում,Երբ ծառերը այգում,Բեռներից ազատված,Հողմահար օրորվում,Սվսվում են կամաց: Ես աշունն եմ սիրումԲերքառատ ու նախշուն,Երբ գյուղի դաշտերումԱռատ բերք են դիզում,Երբ առուն հորդացածԳլգլում է, հոսումԵվ ճամփին հնարածՆոր երգերն է աս...
Կրկին աշուն է, աշուն,Այգին դարձել է նախշուն։Տանձ ու խնձոր ծառերիցՃիկ են անում, կանչում ինձ։Բա խաղողը թփերումՏեսեք, ո՜նց է գրավում։Ընկերներով մենք այգումՀասուն միրգ ենք հավաքում,Հա՛մ ուտում ենք, հա՛մ օգնում։
Օրերն անցան հանգստի,Եկավ քաղցրիկ սեպտեմբեր,Որին վաղուց ամենքս էլՍպասել ենք անհամբեր։ Կրկին դպրոց գնանք մենք,Սովորենք ու աշխատենք,Աշխատանքն է, որ մարդունԵ՛վ կրթում է, և՛ մարզում։
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա:
Բաժանորդագրվելով Ladyblog.am պորտալում, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստանալ նորություններ Ձեր էլեկտրոնային հասցեին