• 30 ապրիլ, 2025
    Հայ գրականություն
    Սագիկ - Աթաբեկ Խնկոյան

    Սագիկ - Աթաբեկ Խնկոյան

    Ղա՜ արիր, տվի,Ղո՜ւ արիր, տվի,Ա՜յ սիրուն սագիկ։   Գետումը լող տուր,Գետումը սող տուր,Ա՜յ կարմիր տոտիկ։   Գոնե իրիկունԿրկին արի տունՇարմաղ ու կոկիկ։

    Հայ գրականություն
    Ճուտիկը - Աթաբեկ Խնկոյան

    Ճուտիկը - Աթաբեկ Խնկոյան

    Կը՜տ, կը՜տ, կըտկըտան,Եկավ ճուտս ճըտճըտան,Հալածվել է ուրուրից,Բաժանվել է իր մորից,Ճըտճըտում է ու լալիս,Կորած մորն է ման գալիս։

    Հայ գրականություն
    Լորիկ - Աթաբեկ Խնկոյան

    Լորիկ - Աթաբեկ Խնկոյան

    Առավոտուց փչեց հով,Արտը ծփաց դարձավ ծով.Արտի միջից թռավ լոր,Թռավ ընկավ սար ու ձոր։   Կլորիկ, գլորիկ,Ա՛յ լորիկ,Օրոր - մորոր,Շորորիկ։   Լորի՛կ, լորի՛կ, էս տարիԱրտս արել եմ գարի.Ուր որ գնաս, շո՛ւտ արի,Արտիս միջին ծվարի։   Կլորիկ, գլորիկ,Ա՛յ լորիկ,Օրոր - մորոր,Շորորիկ։

    Հայ գրականություն
    Փիսիկ - Աթաբեկ Խնկոյան

    Փիսիկ - Աթաբեկ Խնկոյան

    Փիսի՛կ, փիսի՛կ,Չալ պոչիկ,Վանա ճուտիկԽուճուճիկ.Փիսի՛կ, փիսի՛կ,Շուտ արի,Մեր Լուսիկին օրորի։   Կտամ ես քեզ կովի կաթ,Կարմիր գինի, նռան հատ,Կապեմ վզիդ թաշկինակ,Ու հագցնեմ տաք մուշտակ,Փիսի՛կ, փիսի՛կ, շուտ արի,Մեր Լուսիկին օրորի։

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: