Մթին ամպերիցԵկավ հորդ անձրև,Պարզեց երկինքը,Ծագեց ջինջ արև։Կանաչ ու կարմիրԿապեց ծիածան,Ջրի կաթիլներնԱլ - գոհար դարձան:Քամին հանդարտեց.Էլ չկա փոշի.Հողը տաքացավ,Ծխեց գոլորշի:
Զուգված, զարդարվածԹավիշ կանաչով,Ցոլում է դաշտըՈսկե ճաճանչով: Սիրուն մայիսըԳոհար է մաղել,Ծաղկանց թերթերըՇողել ու շաղել: Հազար տեսակիԹռչուն է երգում.Ալ - կանաչ դաշտըԶընգում, զրընգում:
Իջնում է գիշերՍարերի ուսին,Փայլում է վերիցԿաթնագույն լուսին: Վերից նայում էԵրկինքը ուրախ,Քնած է գյուղըԱնհոգ ու խաղաղ:
Լուսին, լուսին,Լուսերես,Ինչքան, ինչքանԿլոր ես։ Լույս ես տալիսԳիշերովՔո վառվռունԹշերով։
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա:
Բաժանորդագրվելով Ladyblog.am պորտալում, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստանալ նորություններ Ձեր էլեկտրոնային հասցեին