Հիմք
Բացատրություն
1. Շենքի՝ կառույցի պատի ստորին մասը, որ շինվում է գետնի մեջ կամ հատկապես ամրացված գետնի վրա:
2. Նույնն է՝ Հիմնափոս:
3. Կառույցի՝ սարածի՝ առարկայի ևն իբրև հենարան ծառայող մասը, պատվանդան:
4. Առարկայի՝ սարածի՝ կառույցի ևն ստորին մասը, որով նստում է իր հենարանի վրա: Գմբեթի՝ աշտարակի՝ հիմք:
5. Որևէ բանի ստորին՝ ցածի մասը: Դեզի հիմքը շատ մեծ Էր:
6. Առարկայի՝ մարմնի մասի ևն այլ մասերին միանալու տեղը: Թիթեռի թևերի հիմքը ծածկված է դեղնականաչ մազիկներով:
7. Որևէ բանի պահպանման՝ գոյության պայմանների ամբողջությունը, հենարան: Ազգային խտրության բացակայությունը, իրավահավասարությունն ու համագործակցությունը մեր ժողովուրդների բարեկամության հիմքն են:
8. Որևէ բանի հիմնական կորիզը: Վիպերգի ժողովրդական հիմքը իր ցայտուն արտահայտությունն է գտել ամբողջ ստեղծագործության մեջ:
9. Որևէ բանի սկզբնաղբյուր, ակունք, ելակետ: Նոր օպերայի հիմքը ժողովրդական երգն ու երաժշտությունն են:
10. Որևէ բան հիմնավորելուն ծառայող փաստ՝ ապացույց ևն, հիմունք:
11. Տե՛ս Հիմունք (3):
12. Պատճառ՝ առիթ՝ հանգամանք, որով արդարացվում է կամ հասկանալի է դառնում մի բան:
13. (մաթեմատիկա) Երկրաչափական մարմնի գագաթին ուղղահայաց կողմը:
14. (քիմիական) Թթուների ներգործությամբ աղ կազմող միացություն:
15. (լեզվաբանություն) Բառի այն մասը, որ զերծ է թեքական վերջամասնիկներից ու նախամասնիկներից:
16. (տեխնիկա) Հենք:
17. [մակբայ] Բացառական հոլոլովը՝ Հիմքից: Հիմնովին, լրիվ, ամբողջապես: