Քեզ ո՛չ երբեք, Ժան-Ժակ Ռուսսո,
Պիտի մոռանա աշխարհ․
Անմահ ես դու, ոգի արգո,
Թեև հազար սահի դար։
Քո երկնաշունչ մեծ գործերը
Հավիտյան պիտի ծաղկեն․
Անթառամ է քո պսակդ
Թո՛ղ ազգեր գան, թո՛ղ կորչեն։
Գիտեմ, վրադ շատ հաչեցին
Տգիտության շուները․
Քեզ շատ անգամ քարկոծեցին
Կեղծավորաց խումբերը։
Բայց դու մենա՜կ, մարդ քաջարի,
Միշտ անդղորդ, անսասան,
Կանգնած նման ապառաժի՝
Ձեռք պարզեցիր մարդկության։
Եվ ցնդեցիր հազարամյա
Շղթաները ծանրացած․
Հզոր ձեռքիցդ՝ այն երկաթյա
Կապանքն ընկան փշրված․․․
Թեև այսօր պիղծ բերաններ
Ոմանք, դարձյալ քո ընդդեմ
Ոռնան ինչպես քաղցած գայլեր,
Քե՞զ ինչ․ չե՞ն «արք սևադեմ»։
«Աստ հանգչում է բնության մարդը,
Մարդը և ճշմարտության»․
Ժիրարդենի գրեց ձեռքը
Տապանաքարիդ վրան։
Ծո՜ւնր եմ դնում ես այդ քարին,
Ութսուն յոթը տարուց ետ՝
Քեզ պատվում է հայի որդին․
Եվ նա՜, մա՛րդ է, վա՛րդապետ։
Հետաքրքիր է նաև․․․
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
Փիսոն, Հովհաննես Թումանյան
- 25.09.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025