2019 թվականի մարտի 2-ին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մեկնարկեց ավանդական կառնավալը, որի ընթացքում «Rosas de Ouro» (Ոսկե վարդեր) սամբայի դպրոցի ելույթի թեման Հայաստանն ու հայ ժողովրդի հազարամյա պատմություններ էր: Շքերթը կոչվել է «Viva Hayastan»:

«Viva Hayastan» շքերթը բաղկացած է եղել հինգ թեմայից:
- Շոուի մեկնարկը եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ելույթը, որին հաջորդել է հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հսկայական կռունկը՝ զարդարված հայկական դրոշի գույներով:
- «Դրախտն Արարատի հովիտներում» բաժնում բեմադրվել են Ադամի և Եվայի, Նոյան տապանի աստվածաշնչյան պատմությունները:
- «Հայկական հերոսներ» բաժնում բեմադրվել են Տիգրան Մեծի և հայ մարտիկների քանդակները:
- «Քրիստոնեություն» բաժնում ներկայացվել է Հայաստանի կրոնի պատմությունը:
- «Մայր Հայաստան» բաժնում ներկայացվել է հայկական մշակութը:

Կառնավալին մասնակցել է նաև պոլսահայ երգչուհի Սիբիլը:

Հատված շքեղ կառնավալից կարող եք տեսնել այստեղ.
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026