Մի անգամ Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից:
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տես:
Բայց մեջները չկար աղվես:
Էնտեղ մեկն էլ, մի պառավ գել
Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը` հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել ու չի եկել:
Արքան գոռաց, թե.
- Հա՜, թռեք, էն ըմբոստին
Մոտս բերեք:
Հինգ-վեց գազան
Ելան, հասան,
Էն աղվեսին մի կերպ գտան
Պատճառն ասին, բերին ատյան:
Արքան գոռաց.
- Ո՞ւր ես, մեռա՜ծ...
- Ասեմ ձեռաց, - Աղվեսն ասաց.
- Տեր վեհափառ, խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտե՞ս,
Ինչպես գլխիս կրակ վառած,
Եվ պատանս էլ թևիս առած՝
Հա էստեղը,
Հա էնտեղը,
Վերջը գտա ցավիդ դեղը:
Գայլի մորթին արա մուշտակ,
Միսը` եփի, խմի տաք-տաք:
Քրտնեց կողը, կանդնի դողը:
Մեջտեղ գնաց զրպարտողը:
-------------------------- Բացատրական բառեր. ԱՏՅԱՆ - ժողովատեղի, նիստ, դատարան ՊԱՏԱՆ - վիրակապ, պատանք, դիակը փաթաթելու սպիտակ սավան ԶՐՊԱՐՏՈՂ - մեկի վրա սուտ մեղադրանքներ բարդողը
Հետաքրքիր է նաև․․․
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
Փիսոն, Հովհաննես Թումանյան
- 25.09.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026