Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Եվ լուսնկա էր: Մեծատունն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Կինը մարդուն ասաց, թե այս բոլոր գանձերը, ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց: Մեծատուն ասաց.
«Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի լուսնկա գիշերով, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ։ Ես գրկում էի շողերի սյունը, վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ։ Կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Այս ամենն այդպես եմ վաստակել»:
Երբ գողերն այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին և լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:
Հետաքրքիր է նաև․․․
Այբ, բեն, գիմ
- 03.05.2026
ԳԱՐՈՒՆ, Վահան Տերյան
- 01.03.2026
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026