Բաղադրիչներ.

  1. Քաղցր թխվածքաբլիթ — 300 գրամ
  2. Կարագ - 300 գրամ
  3. Շաքարավազ — 300 գրամ
  4. Հավկիթ - 1 հատ
  5. Կաթ - 300 գրամ
  6. Օսլա - 1 թեյի գդալ
  7. Պոպոկ - 2 բաժակ
  8. Վանիլին

, Պատրաստման եղանակը

Մետաղական ամանի մեջ խառնում ենք օսլան կես բաժակ տաք կաթի հետ, դնում ենք կրակին, անընդհատ խառնելով ավելացնում ենք մնացած կաթը, եռացնում ենք: Եփում ենք այնքան ժամանակ, մինչև զանգվածը պնդանա, հանում ենք կրակի վրայից, թողնում ենք սառի:

Տրորում ենք կարագը, շաքարավազը և հավկիթը, ավելացնում ենք սառած կրեմը և վանիլինը:

Մանրացնում ենք թխվածքաբլիթները, պոպոկը, մի փոքրիկ մաս առանձնացնում ենք տորթը զարդարելու համար, մնացածը զանգվածը լցնում ենք կրեմի վրա, լավ խառնում ենք:

Ձևամանի հիմքին դնում ենք համապատասխան կտրված յուղաթուղթ, լցնում ենք կրեմային պեչենին, դանակով հարթեցնում ենք և տեղադրում սառնարանը մի քանի ժամով:

Տորթը հանում ենք ձևամանից, հեռացնում ենք յուղաթուղթը, զարդարում ենք պոպոկի և թխվածքաբլիտի փշուրներով:  

 Բարի ախորժակ…