Ստացվում է շատ համեղ: Թթվասերի և բանանի համադրությունը դրաձնում են այս տորթը շատ նուրբ, իսկ պահանջվող ժամանակը այնքան քիչ է, որ կարելի պատրաստել ամեն օր և մատուցել երեխաներին որպես նախաշաճ: Բաղադրիչներ.
- Քաղցր թխվածքաբլիթ - 1կգ
- Բանան - 4 հատ
- Թթվասեր - 1 լիտր
- Շաքարավազ - 0,5կգ
- Շոկոլադ - 100 գրամ
, Պատրաստման եղանակը Խառնում ենք թթվասերը շաքարի հետ: Բարակ շերտերով կտրատում ենք բանանը: Մատուցվող ամանի մեջ դասավորում ենք թխվածքաբլիթները, վրան քսում ենք թթվասեր, շարում ենք կտրտած բանանները այնպես, որ ամեն մի թխվածքաբլիթի վրա լինի մեկ բանանի շերտ: Ապա նորից դասավորում ենք թխվածքաբլիթները, թթվասերը, բանանները: Շերտերի քանակը կարող ենք որոշել ըստ ճաշակի և մատուցող ամանի բարձրության: Վերջին շերտը պետք է լինի թխվածքաբլիթ և թթվասեր: Զարդարելու ենք քերած շոկոլադով և մանրացված թխվածքաբլիթներով: Դնում ենք սառնարան 1-2 ժամ, և մատուցում ենք:
Բարի ախորժակ...
Հետաքրքիր է նաև․․․
Սունկով կրեմ ապուր
- 18.03.2025
Գազարով, խնձորով, կիտրոնով, իմբիրով ֆրեշ
- 15.03.2024
Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան
- 23.02.2024
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ
- 23.02.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2025