2022թ․ հունիսի 25-ին Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ «Տեխնոլոգիաները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը, որին մասնակցում էին անհատական նախաձեռնության դասընթացի առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած 200 կին ձեռներեց։

Սիվիտտա, Civitta Armenia, Сивитта

Civitta Հայաստան թիմի ջանքերով կյանքի կոչված ծրագիրը համախմբել էր գաղափարի փուլում գտնվող, սկսնակ և արդեն իսկ կայացած կին-ձեռներեցների, որոնք հանդիպման ընթացքում ներկայացնելով իրենց ծրագրերը, փոխանակվեցին փորձով և բիզնեսի կայացման գաղտնիքներով։

Սիվիտտա, Civitta Armenia, СивиттаԿազմակերպիչները շնորհավորելով մասնակիցներին երկրորդ փուլ անցնելու առթիվ, նշել են, որ Ծրագիրը միտված է կին ձեռներեցներին օգնելու իրենց ունեցած գաղափարները կյանքի կոչելու, զարգացնելու և ճանաչելիություն ձեռք բերելու հարցում։

Սիվիտտա, Civitta Armenia, СивиттаՄիևնույն ժամանակ մասնակիցները գնահատելով առաջին փուլի ընթացքում ստացած գիտելիքները, կարևորել են Ծրագրի՝ կանանց նկատմամբ ցուցաբերվող վստահությունը։ 

 

Civitta Armenia